Ընդհանուր նախաբան
Հայաստանի և վերջինիս անօտարելի բաղկացուցիչ մաս կազմող Արցախի, ներկայում՝ ԼՂՀ ազգային անվտանգության հիմնատարրերի համակողմանի քննությունը և ռազմաքաղաքական բնագավառում դրանցից բխող առաջնահերթույունների կենսագործումը՝ վերընձյուղված Հայոց պետականության գոյատևման գրավական է և մեր նախորդ ու գալիք սերունդների առջև բոլորիս սրնազան պարտքը: Հայաստանը և հարակից տարածաշրջանը բոլոր հարաչափերի տեսանկյունից աշխարհի բարդագույն կիզակետային գոտիներից է, որտեղ բախվում են պատմական վաղնջական անցյալից ժառանգված և էթնոքաղաքական, կրոնամշակութային և քաղաքակրթական խորքային հակասություններով պայմանավորված ազգերի և պետությունների շահերը, ինչպես նաև ուժի արտաքին կենտրոնների աշխարհաքաղաքական նկրտումները: Հարյուրավոր տարաբնույթ գործոնների ներգործությամբ ընթացող զարգացումներում սեփական անկախությունն ու ոտնահարված իրավունքները վերահաստատելու համար հայությունն՝ ի դեմս Հայոց պետականության և ազգային այլ ինստիտուտների և զանգվածների պարտավոր է գիտակցել մի շարք ստվերված գոյաբանական ճշմարտություններ, վերագտնել վերջին հազարամյակում մասնակիորեն կորսված պետաիրավական որակներ և համազգային կամք դրսևորել՝ սեփական Հայրենիքի մնացյալ վերջին հողակտորում առողջ, ապագայի նկատմամբ լիահավատ հասարակություն և հզոր ու կենսունակ պետություն կերտելու վճռականությունը: Անգամ հպանցիկ պատմական հայացք Հայոց քաղաքակրթության կերտած արժեքներին կամ հայ անհատների աշխարհի ամենատարբեր վայրերում և հանգամանքներում ունեցած վաստակին աներկբայորեն փաստում է դարավոր թերահավատությամբ մթագնված իրողություն՝ հայության հավաքական ներուժի նյութական չափմանը չենթարկվող հզորությունը: Այսօր՝ Հայոց պետականության վերահաստատման առաջին տասնամյակների բովում անհրաժեշտ է ուրվագծել, մշակել, ապա և գործադրել հայության հավաքական ներուժի համակարգման արդյունավետ և կենսունակ մեխանիզմը, որի անգամ մասնակի կիրառման դեպքում կարելի է դյուրությամբ հանգուցալուծել այժմ իսպառ անլուծելի թվացող հասարակական, ներքաղաքական և արտաքին անվտանգության խնդիրները: Սակայն այս ամենի նախապայմանը՝ ժամանակավրեպ, սնանկ, մարդկայնորեն անպատվաբեր և համընդհանուր առմամբ կեղծ բազմաթիվ կաղապարներից և քաղաքական-հասարակական գիտակցությունը խեղաթյուրող կարծրատիպերից հրաժարվելն է, ապա նաև աշխարհի և նրանում մեր դերի և կարողությունների նկատմամբ սթափ և վստահաշատ համոզվածությամբ լծվելը:
Աշխարհագրական և քաղաքական եզրութաբանության որոշ առանցքային կիրառումների շուրջ
Աշխարհի «բախտը» չտնօրինող «երկրորդ կամ երրորդ կարգի» պետությունների քաղաքագիտական միտքը վաղուց ի վեր հրաժարվել է ոչ միայն պետականակերտ հայեցակարգային ուրույն մոդելների առաջադրման և կենսագործման նախաձեռնությունից, այլև լռելյայն ճանաչել և ընդունել է գերտերությունների աշխարհակալական շահերը սպասարկող քաղաքագիտական և աշխարհաքաղաքական եզրութաբանությունը: Ի տարբերություն փոքր եկրների իբր «սթափ» և «իրապաշտական» խոնարհամտության՝ հին և նոր գերտերությունների ռազմավարական ծրագրավորման դպրոցները քաջ գիտակցում են քաղաքագիտական և աշխարհագրական եզրութաբանության էական կարևորությունը՝ նրանց ազդեցության գոտիներում հայտնված ազգերի և պետությունների քաղաքական մտածողությունը նախապես մշակված կաղապարների մեջ սահմանափակելու, ինքնուրույն զարգացման ընթացքից արհեստականորեն շեղելու և անպտուղ գաղափարական դեգերումների մեջ լճացնելու հարցում: Խոսքի, անվան, երևույթի բնութագրման ճկունության և իմաստաբանական արտահայտչության, քաղաքական կամ հանրային իրողության սահմանման բառային կաղապարի առանցքային կարևորությունը գիտակցվել է խորագույն անցյալից: Հին՝ դասական մշակույթի կրող փիլիսոփաներն ու պետական գործիչները քաջ ըմբռնել և նախանձախնդրորեն կիրառել են «խոսքի» կամ «երևույթի անվան» արժեքը՝ վերջինիս մեջ հմտորեն ներդնելով այլոց գիտակցությունը լուսավորող կամ ենթագիտակցաբար սահմանափակող կաղապարը: Ուստի, հայոց քաղաքագիտական միտքը Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) անվտանգության խնդիրների արդյունավետ լուծումները որոնելուն և կենսունակ պետական մոդելը կայացնելուն զուգընթաց պարտավոր է ձգտել արհեստական, պատմությանն ու աշխարհագրությանն անկնհայտորեն հակասող, ներկա իրերի դրությունը մթագնող կամ խեղաթյուրող և ապագայում մեր իրավունքների վերահաստատմանը խոչընդոտող աշխարհայացքային, արժեքային և աշխարհագրական եզրութաբանության շարունակական փոխարինմանը:
Քաղաքագիտական եզրութաբանության ոլորտն ինքնին այնքան մեծ և տարողաշատ է, որ վերջինիս հանգամանալից քննությունն առանձին ստվարածավալ երկասիրության առարկա է: Սույն ենթավերնագրի շրջանակներում մենք կսահմանափակվենք սոսկ մեկ անբնական և օտարամուտ աշխարհագրական եզրույթի՝ «Հարավային Կովկաս» բառակապակցության համառոտ ուրվագծային քննությամբ:
Նախ և առաջ փաստենք, որ «Հարավային Կովկաս» եզրութի կիրառումը պատմական, աշխարհագրական և էթնոմշակութային տեսանկյունից կատարյալ անհեթեթություն է, իսկ քաղաքական տեսանկյունից՝ տարածաշրջանում հայության բնական դիրքի և դերակատարության, ինչպես նաև ոտնահարված քաղաքական իրավունքների քողարկված նսեմացում: Առաջին հայացքից արված հաստատումը ծայրահեղական է թվում՝ ահա թե ինչին կարող է հանգեցնել այլուր ստեղծված և քաղաքականության օբյեկտի գիտակցությամբ ընդունված և սովորույթի ուժով ընդհանրացած կիրառումը:
Եթե մի պահ վերանանք քաղաքականությունից և ներկայիս քաղաքական քարտեզից, ապա զուտ աշխարհագրական բնագծերի տեսանկյունից «Հարավային Կովկաս» հասկացությունը զուրկ է որևէ իրական հիմքից: Գոյություն ունի Հայկական Լեռնաշխարհը և հարակից աշխարհագրական երկրամասերը, որոնք վերջինիս հետ կապված են տարբեր բնույթի և ամրության գործառույթներով: Կապկոհը՝ ներկայիս Կովկասն ընդամենը լեռնաշղթա է, որը, Սև ծովից մինչև Կասպից ծովը ձգվելով, աշխարհագրորեն պատնեշում և տարանջատում է հյուսիսային և հարավային ընդարձակագույն տարածություններ՝ բնական բաժանարար գիծ հանդիսանալով այժմյան «Եվրոպա» և «Ասիա» հասկացությունների համար: Հայկական լեռնաշխարհը միանգամայն բնական աշխարհագրական միավոր է, որը որպես միատարր էթնոքաղաքական, պետական և քաղաքակրթական ամբողջականություն գոյատևել է առնվազն երկու հազարամյակ, իսկ որպես գերազանցապես հայաբնակ տարածք՝ ընդհուպ մինչև Ի (20-րդ) դարասկիզբը: Այսպիսով՝ Հայկական Լեռնաշխահը և դրան հարակից որոշ հարթավայրեր թե՛ էթնիկական և թե՛ աշխարհագրական առումով հայոց պատմական հայրենիքն է, որին սահմանակցում էին մի շարք էթնոպետական և ցեղային փոքր երկրներ, որոնք «իրերի բնական դրությամբ» հայտնվում էին Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական հզոր ազդեցության ներքո և որպես արբանյակ բուֆերային տարածքներ զարգացել և քաղաքակրթվել են դարեր կամ հազարամյակներ շարունակ: Հիշյալ արբանյակ տարածքներից էր բուն Վիրքը և այժմ պետականազուրկ, հարավից մեծ չափով տարհանված, իսկ հյուսիսում հարյուրավոր մանր ազգերի տրոհվածություն պահպանած և ՌԴ կազմում ինքնավարության մի քանի միավորներով օժտված նախկին Կովկասյան Աղվանքը:
ԺԸ-ԺԹ (18-19-րդ) դարերում հայոց դարավոր պետականազրկության պատճառով Հայկական Լեռնաշխահի՝ որպես միասնական էթնոքաղաքական միավորի մասին պատկերացումները քաղաքական աշխարհագրության հարթության վրա բնականաբար մթգնված էին, ուստիև Կապկոհ (Կովկասյան) լեռնաշղթայի հյուսիսակողմում սեփական իշխանությունը մասնակիորեն հաստատած Ռուսական կայսրությունը՝ դեպի հարավ ընդարձակվելու ռազմաքաղաքական գործընթացի բերմամբ լեռնաշղթայից այն կողմ, այսինքն՝ հարավ ընկած երկրամասերը բնականաբար պետք է կոչեր «Անդրկովկաս»: Նշենք, որ սկզբնական փուլում դա ռուսահայաց աշխարհագրական տեսության ընկալելի և աշխարհագրական իրողություններն էապես չաղավաղող արտադրանք էր: Սակայն արդեն ԺԹ (19-րդ) դարի ընթացքում «Հյուսիսային Կովկասն» ու «Անդրկովկասը» սկսել են ընկալվել որպես համանուն լեռնաշղթայով երկու մասի բաժանված միասնական «Մեծ Կովկաս»: Որպես հետևանք՝ ռուսահպատակ հայերի շրջանում առաջացել և հետզհետե ընդհանրացել է բոլորովին անհիմն և կեղծ «կովկասյան» ինքնության գիտակցումը: Ընդգծենք, որ հայերը հնդեվրոպայկան ծագում և լեզու ունեցող ժողովուրդ են, որը կապկոհյան («կովկասյան») լեզվաընտանիքի և ցեղային մշակույթի հետ ունի քաղաքակրթական միջնորդավորված նվազագույն առնչություն: Հետևաբար, հայը՝ Հայկական Լեռնաշխարհի՝ միասնական Հայքի, այլ ոչ թե մտացածին և սոսկ արտաքին աշխարհակալական երևակայության մեջ աշխարհագրորեն և քաղաքականապես իբր «միասնական» «կովկասյան» տարածաշրջանի ծնունդ է:
Խորհրդային Միության փլուզումից հետո արևմտյան՝ հատկապես ամերիկյան քաղաքագիտական դպրոցը հասկանալի նկատառումներով նախաձեռնել է արդեն իսկ կառուցվածքապես խոցելի «Անդրկովկաս» եզրույթի իմաստաբանական նոր ձևահեղումը՝ շրջանառության մեջ ներդնելով «Հարավային Կովկաս» աշխարհաքաղաքական եզրույթը: Զավեշտալի է, որ հայկական շրջանակները հլու պատրաստակամությամբ ընդունել և ոգևորությամբ որդեգրել են տարածաշրջանի բուն պատկերը չարտացոլող և խորքային անանց իրողություններն ու բնաշխարհագրական օրինաչափություններն անտեսող՝ կարևորագույն քաղաքական բովանդակությամբ օժտված իմաստակիր այդ եզրույթը: Որո՞նք են հայերի կողմից սույն եզրույթի կիրառումից բխող բացահայտ և քողարկված վտանգները: Դրանք բազմապիսի և բազմաշերտ են: Նախ ստեղծվում է իրականությանը բոլորովին հակոտնյա «Հարավային Կովկասի» միասնականության պատրանք, մինչդեռ ոչ միայն «Մեծ Կովկասն», այլև «Հարավային Կովկասը» երբևէ միասնական տարածություն չի եղել՝ ո՛չ էթնոքաղաքական և կրոնամշակութային, ո՛չ էլ քաղաքակրթական առումով: Սույն «ընդհանուր» տարածության ժողովուրդներն ու պետությունները ունեն պատմական ծագման և անցյալի, պետահասարակական ընկալումների բոլորովին տարբեր և կակոտնյա նպատակներ և քաղաքակրթական նախապատվություններ և դրանցով կանխորոշված գործնական սոսկալի անհամատեղելիությամբ բնութագրվող անհաշտության դրսևորումներ: Նման պարագայում «կառուցվածքային միասնականության» որոնմամբ և դրա արհեստական պարտադրմամբ կարող են շահագրգռված լինել միայն արտաքին աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող ուժի միջազգային կենտրոնները: Սակայն նրանք էլ պետք է հասկանան, որ ցանկացած անբնական կառուցվածք պարտադրելը և կեղծ կամ կարճաժամկետ մարտավարական նպատակների օգտին հիմնարար իրողությունները «բռնաբարելու» փորձերը հակարդյունավետ են ոչ միայն «խաղաղության և կայունության պահպանման», այլև իրենց իսկ հեռահար շահերի ապահովման տեսանկյունից:
Եթե հայությունն ստանձնում է «Հարավային Կովկասի» մասնիկ լինելու անհեթեթ դերը, ապա ինքնին հասկանալի է, որ, հաշվի առնելով Հայաստանի ներկայիս տարածքային ընդգրկումն ու տարանցիկ արտաքին ուղիներից կախված լինելու հանգամանքը, մեզ ինքնաբերաբար վերապահվում է առավել «թույլ օղակի» դերակատարությունը, իսկ մեր բոլոր ձգտումները՝ ռազմաքաղաքական անվտանգությունն ապահովելու և ոտնահարված իրավունքները սեփական ուժերով վերականգնելու մասով կդիտարկվեն որպես տարածաշրջանի ընդհանուր խաղաղությունը և կայունությունը «ժամանակավրեպ անզիջողականությամբ» ապակառուցողաբար խախտելու դատապարտելի ոտնձգություն: Համընդհանուր սովորույթին և «աշխարհի կողմից գործածվող եզրութաբանության դեմ չգնալուն» արվելիք արդարացումները սկզբից ևեթ մերժելի են, քանզի Հայաստանը, որոշակի խելամտություն և չափի արտաքին զգացում պահպանելով հանդերձ, պետք է նախանձախնդրորեն պայքարի և կիրառի մեզ համար քաղաքական առանցքային նշանակություն ունեցող աշխարհագրական անվանումներն ու եզրույթները: Ուստի՝ բնաշխարհագրական, էթնոքաղաքական և քաղաքակրթական բուն իրողությունները վերարտացոլելու և դրանց նկատմամբ մեր անօտարելի իրավունքը վերահաստատելու համար անհրաժեշտ է օր առաջ հրաժարվել «Հարավային Կովկաս» անհեթեթ և արհեստածին բառակապակցությունը հոլովելու նորահնար սովորույթից և որդեգրել տարածաշրջանային բնիկ իրողությունները արտահայտող՝ «Հայաստանը և հարակից տարածաշրջան» եզրույթը: Այդ անվանումը, բնականաբար, միանգամից տարածում չի գտնի, բայց վերջինիս հարատև և նախանձախնդիր կիրառմամբ մենք ոչ միայն այն հետզհետե ընդունելի տարբերակ կդարձնենք, այլև երևույթների անվանակոչման անդրանցական (մետաֆիզիկական) հարթության վրա ևս կվերահաստատենք մեր բացարձակ ինքնուրույնության և ինքնակա քաղաքակրթություն լինելու արարչաշնորհ իրավունքը:
Ի դեպ՝ այդ մոտեցումը նախ պետք է ընդհանրանա հենց մեր առօրյայում: Զոր օրինակ՝ հարկ է մեծապես դատապարտելի, խորշելի և անպատվաբեր դիտարկել և նախանձախնդրորեն կանխել ընթացիկ խոսքում պարբերաբար հնչող տեղանվանական օտարաբանությունները. «Քելբաջար», «Լաչին», «Զանգելան» այլևս ժամանակավրեպ գարշաբանությունները պետք է միանգամայն նահանջեն բնիկ և պաշտոնական Քարվաճառ, Բերձոր, Կովսական անունների առջև:

Շարունակելի...
No comments:
Post a Comment