Հայկական բարձրավանդակն է Հայոց պատմության գլխավոր թատերավայրը եւ դա է պատկերվում ու զգացվում իբրեւ մեր ամբողջական հայրենիք՝ անկախ ազգագրական պայմաններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից :
Հայկ Ասատրյան
Վերջին տարիներին մամուլում եւ տարբեր ամբիոններից հաճախ է հնչում այն միտքը , թե բռնագրավված հայկական հողերն ընդամենը
հիշողություն են , պատմության անվերադարձ դրվագ , եւ ամենեւին էլ
կարիք չկա պայքարելու , արյուն թափելու դրանց վերատիրման համար ,
քանզի միեւնույն է , ոչ ոք չի գնա այնտեղ ապրելու , իսկ այսօրվա
Հայաստանի Հանրապետությունը լիովին բավարար է հայության
հոգեւոր եւ այլ կարգի խնդիրները լուծելու համար :
Սույն հրապարակմամբ , նպատակ ունենք հակահարված տալ
նման վտանգավոր մտայնություններին , որոնք արվում են երբեմն
անգիտաբար , իսկ ավելի հաճախ՝ մութ նպատակայնությամբ :
Մարդու եւ աշխարհագրական միջավայրի փոխադարձ կապը
վաղուց հաստատված է գիտությամբ : Այս իմաստով , ինչպես ուսուցա -
նում է Ցեղային աշխարհայեցողությունը , Ազգը եւ Հայրենիքը Բացար -
ձակի ու Հավերժի հարթության մեջ կազմում են մեկ , անքակտելի
ամբողջություն . Հայաստանը մնայուն հայրենիք է միայն հայերի հա -
մար , իսկ հայը հարատեւելի է միայն Հայաստանում : Ըստ այդմ , երբ
մասնատված է հայոց հայրենիքը , խաթարված է նաեւ հայի էությունը ,
եւ քանի դեռ չունենք ամբողջական Հայաստան , հոգեբանորեն , հետեւապես
եւ դիմագծորեն մնում ենք աղճատված :
Իսկ ո՞րն է այդ նվիրական Հայաստանը՝ հայոց հավիտենական
հայրենիքը , որին , ինչպես ծնողին , չեն ընտրում : Դա , որոշակի սահ -
մանագծերով , բնաշխարհագրական այն անբաժանելի ամբողջությունն է , շրջապատի նկատմամբ բարձրադիր լեռնային կղզին , որն
աշխարհագրական գիտության կողմից կոչվում է Հայկական բարձրավանդակ: Հայկական բարձրավանդակը Աստծուց կամ Բնությունից հայերիս տրված այն հողակտորն է , որին են միայն հարազատ եւ բնորոշ մեր հոգե մարմնական գծերը: Սա այն բնատարածքն է, հայերիս միակ եւ կայուն անվտանգության գոտին , որից դուրս այլ օջախներ փնտրելը ազգային ինքնասպանություն է , որից դուրս ՝ ոգու եւ բնատարածքի անհամատեղելիության պայմաններում, հայը ենթակա է վատասերումի,ձուլումի: Պատկերացրեք, որ հայերը, թեկուզ հոծ զանգվածներով եմեկուսացված, ապրում են, օրինակ, Մադագասկարում, ուր չեն տեսնում եւ չեն տենչում Արարատն ու Սեւանը , Արագածն ու Արաքսը, ապրում են տեղի բնական պայմաններից թելադրված կեն -
ցաղով , բարձրաբերձ լեռների փոխարեն անծայրածիր օվկիանոսն է
դառնում նրանց մտքի եւ հոգու երեւակայության սնուցիչը , փոխվում է
նրանց դիմագիծը եւ այլն . անվիճելի է , որ նրանք աստիճանաբար
կհեռանան իրենց էությունից ու կենթարկվեն տեսակափոխումի :
Այս առումով , սփյուռքահայությունը հայ մնալու մեկ ճանապարհ ունի - դարձ դեպի իր նախահայրերի սրբազան երկիրը , եւ
գաղթաշխարհի հայապահպանումն ունի մեկ նպատակ - հնարավորին
չափ հայ մնալ մինչեւ հայրենադարձություն :
Կարծում եք , իզու՞ր էր անհայրենիք հրեությունը հազարամյակներ
շարունակ տենչում Երուսաղեմը :
Քաղաքական սահմանագծումներով , Հայկական բարձրավան -
դակի մեծ մասն այսօր մերը չէ . ազգագրական պայմանները եւս ի
նպաստ մեզ չեն . Արեւմտահայաստանը գերազանցապես բնակեցված է
թուրքերով եւ քրդերով: Բայց արդյո՞ք այդ կորսվածը դադարում է Հայոց
հայրենիք լինելուց : Դիմենք Նժդեհի խորհրդին .
Իմ երկիրը ժամանակավորապես մնալով օտար լծի տակ , չի կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը , քանզի Արեւելքի անուղղա խուժը , որ թրքություն
կկոչվի , ոչինչ ունի տված այդ երկրին - ոչ մեծ մեռելներ , ոչ միտք , ոչ
զգացում ... այն ամենը , որ աննյութեղեն Հայրենիքը կստեղծե :
Ահա , թե
ինչու է Ցեղակրոնությունը նշանաբանում - Հայաստանը հայերին ,
որ ասել է - Հայկական բարձրավանդակը միայն Հայ ցեղի հայրենիքն է :
Այլ կերպ ասած , Հայկական բարձրավանդակի նկատմամբ
հայրենատիրոջ (կուզեք ՝ սեփականատիրոջ ) մենաշնորհ իրավունքը
հայերինս է:

No comments:
Post a Comment