(ՄԱՍ-2) Ավելին,- հարեց նա,- Բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով: Անգլիացիները գործնական մարդիկ են, ոչ՝ իդեալիստներ: Նրանք գիտակցում են, որ համաշխարհային մի կառավարություն պետք է հիմնվի, բայց ոչ թե «ձեր» Ազգերի լիգայի նման՝ գաղափարների և իդեալների, այլ շոշափելի բաների վրա` նավթ, օդային տարածություն, ծովեր: «Բայց,- առարկեցի ես,- հարուստ հողեր և շահավետ հանքավայրեր կան Հայաստանում»: Նա լուռ մնաց և այնքան երկար մնաց այդպես լուռ, որ ինձ թվաց, թե շփոթության եմ մատնել նրան, թե նա չգիտեր Հայաստանի հարստությունների մասին: Բայց կրկին նկատեցի ուռչելու և պայթելու նրա հակումը: Եվ որքա՜ն էի ցանկանում, որ նա ծիծաղի: Կարծում էի` դա կթեթևացնի ինձ էլ, նրան էլ: Բայց ո՛չ, նա չծիծաղեց: Չժպտաց նույնիսկ: Պարզապես սպասեց ինչքան կարող էր, ապա ինձ հիշեցրեց, թե Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի – ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ, հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը:
«Բայց,_ առարկեցի ես,_ ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, մի խոսքով, բնական հարստությունները,_ համբերությամբ բացատրեցի նրան,_ ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց աշխատուժի: Եվ մի երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են դրա համար, ամենաէժանը և ամենահնազանդը»: Տեսնում էի՝ տաղտուկ է զգում, բայց քաղաքավարի էր: Լսում էր ինձ, ուստի իրար հետևից օրինակներ էի բերում ամերիկյան, ինչպես նաև բրիտանական գաղութներից` նրան ցույց տալու համար, որ սխալ է անջատել մի երկրի ժողովրդին այդ երկրի բնական հարստություններից: Դրանք պետք է միասին օգտագործվեն, ինչպես արվում է սովորաբար: Ուրիշ ճանապարհ չկա:
Ես նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի դրամատերերի կամ որևէ չաշխատող ժողովրդի անօգնականությունը, որ ջանում էին օգտագործել Հայաստանի հարստություններն առանց հայերի: Այսպես պերճախոսում էի, ու մի պահ թվաց` բավականին հաջող:
«Ես կոչ եմ անում,- գոչեցի ես,- ոչ թե գաղափարապաշտորեն, ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն`«Հայերը Հայաստանի համար»: Նա ինձ էր նայում` ոտքից գլուխ չափելով, հետաքրքրությամբ, կարծես մի նոր պատկերացում էր ստանում մեր` ամերիկացիներիս մասին: Ես նրան ասել էի, թե չգիտի մեզ, բայց նա առարկեց. «Որևէ գիտակից անգլիացի կարող է հասկանալ որևէ անգիտակից ամերիկացու»: Ու որոշեցի ցույց տալ նրան, նախքան հաշիվները կմաքրեր ինձ հետ, թե ոչ բոլոր ամերիկացիներս ենք այնպիսի զուտ իդեալիստներ, ինչպես նաև շատ եվրոպացիներ կազմել են նախագահ Վիլսոնի օրինակից:
«Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին,- հայտարարեցի ես,- նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը, նրանց կկառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու»: «Այո՛, այո՛, մենք հասկանում ենք այդ բոլորը»,- ասաց նա: Բայց զգացի, որ չի հասկանում, ուստի ուղղակի շարունակեցի իմ սիլոգիզմը: «Լավ, ուրեմն,- ասացի պատշաճորեն,- դուք պետք է համաձայնեք, որ հայերի ինքնակառավարվելու ճանապարհին մենք պետք է ստիպենք հայերին աշխատել: Եվ քանի որ չես կարող աշխատեցնել մի ժողովրդի առանց աշխատանքի օբյեկտի, մենք կարիք կունենանք Հայաստանի հողերի և հանքերի՝ ոչ թե հարստությունները կորզելու համար նրանցից, այլ օգտագործելու որպես ուսումնադաշտ, ուր ժողովրդին վարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության և... բոլոր այն քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանց դարձնենք լավ մարդիկ և լավ քաղաքացիներ»: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

No comments:
Post a Comment