ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ. «ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԸ»
Լինքոլն Սթեֆենս
Լինքոլն Սթեֆենս
/Գրի է առնվել 1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ/
Առաջին անգամ հրապարակվել է 1931թ.,«Աութլուք ընդ ինդըփենդընթ» ամսագրում

Դա իմ հարցազրույցն էր: Իր սենյակում էր, այն հյուրանոցում, ուր ապրում էր նա, բայց ինքս էի խնդրել տեսակցությունը, և իմ նպատակն էր այդ կայսերական հետախույզից մի բան իմանալ Փոքր Ասիային և Մերձավոր Արևելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Եվ կարծում էի, թե ինքս էի վարում խոսակցության ընթացքը: Հետո միայն կռահեցի, մի տեսակ ցնցվելով, որ նա էլ մի նպատակ էր ունեցել, և որ իր նպատակն էր իմ ուղեղը լցնել հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ բրիտանական պրոպագանդով: Ահա այդ էր, որ կռահեցի:
Բայց ես շշմել էի և բավական նվաստացած էի զգում` գտնելով, որ հատուկ պատճառներ ունեի /պատճառներ, որ հուզում էին ինձ` սկզբունքով անկախ մարդուս/, թե ինչո՞ւ մենք` ամերիկացիներս, պետք է աշխարհի մյուս կեսը գնանք հայերին հոգալու և ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից և հենց իրենցից էլ, այլև, մի տեսակ, ինքներս էլ մեզնից և նրանցից փրկելու: Ինձ նման իր գործն իմացող, ձախողակ երազողի համար` ազգերի մեջ ամենանվաստացվածն անդիմադրելի հմայք ուներ և ունի: Այդպես էլ ասացի նրան:
Այս բրիտանացուն ակնհայտորեն շատ դուր եկավ իմ ասածը: Ինձ թվաց, որ նա ուրախությամբ ծիծաղելու է կամ նման մի բան, բայց նա փքվեց Բրիտանական կայսրության չափ, ասես պայթելու էր: Սակայն չպայթեց, չծիծաղեց, չասաց որևէ բան, որ հումորի դույզն իսկ նշան ցույց տար: Երկար դադարից հետո միակ խոսքը, որ ասաց, այս էր.«Լավ»: Եվ ապա, կրկին մի դադարից հետո, երբ վերագտել էր ինքնատիրապետումը, մեր ամերիկյան իդեալիզմի մասին խոսեց լրջորեն, ավելի ճիշտ, բավական տաղտկալիորեն: Համարում էր, որ դա սքանչելի է: Իսկ ըստ իս` մի քիչ չափից ավելի էր սքանչելի համարում: Կարծում էր, թե մենք` ամերիկացիներս, չափից ավելի իդեալիստ ենք: Եվ գտնում էր, որ հայերը չափից ավելի գործնական են: Ուստի մեկս մյուսին կարող ենք շտկել. մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք` մեզ համար: Երկուսս էլ հուսահատական պարագաներ ենք, մանավադ՝ հայերը:
Ես այնպես եզրակացրի, որ նա մի անասելի համակրանք ունի հայերի հանդեպ կամ էլ, ավելի ճիշտ, այսպես ասեմ, նրանց վերաբերյալ ունի մի այնպիսի իմացություն կամ փորձառություն, որ նրան թույլ է տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին և հայերի բոլոր մերձավոր հարևաններին, որոնք երբևէ ջանացել են ոչնչացնել այդ որբ ցեղը: Կարծես թե նրա մտքինն այն էր, որ դա հայերի հանդեպ անելիք միակ բանն է: Ուղղակի այդպես չասաց: Պատճառն այն է, որ նրա մեթոդը ոչ թե իր կողմից որևէ բան ասելն էր, այլ ստիպել ինձ, որ իր տպագրած ցանկացած բաները ես ասեմ այնպիսի ձևով, որ անհրաժեշտության դեպքում կարողանար ժխտել դրանք: Ուստի նա չասաց, թե հայերը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն: Պարզապես իմ մեջ այն տպավորությունը ստեղծեց, թե դա է հայկական հարցի միակ լուծումը, և թե այդ պատճառով էր ցանկանում, որ ամերիկացիներս մեզ վրա վերցնենք այդ գործը:
Նա այնպես էր համարում կամ ինձ ստիպում էր համարել, թե թուրքերը չպետք է անեն այդ գործը. նրանք չափազանց պրիմիտիվ են և քրիստոնյա չեն: Ոչ էլ հույները. սրանք էլ շատ են հաճույք զգում դրանից և արդյունավետ չեն. երբեք որևէ բան մինչև վերջ չեն հասցնում, և երբ հայերին սպանելու իրենց գեղագիտական հաճույքը հագենա, ձեռք կքաշեն: Այդպես էլ բոլոր հին, մրցակցած, ոսոխ ցեղերը դադարեցրել են գործը` նախքան բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը կատարելու, միշտ էլ թողնում էին մի զույգ այստեղ, մի զույգ այնտեղ` Ադամ ու Եվաներ, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպես որ, հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ այնտեղ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր, բոլորը հեզ ու համեստ, բայց ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնորեն բազմանալով ու կամացուկ տարածվելով ու տարածվելով ու... Նա ինձ վրա տարածեց իր մուլթուսական հուսահատությունը և մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի իր ամբողջ որոգայթը ամերիկա-հայկական մանդատի վերաբերյալ, երբ իմ փրկարար ամերիկյան հումորը շունչս տեղը բերեց:
«Բայց ինչո՞ւ հենց բրիտանացիներն էլ չանեն այդ գործը»,- հարցրի և, ակնկալելով իր հումորի զգացումը, ժպտացի: Իզուր: Ամերիկյան հումորի զգացումը նա չուներ, կարծում եմ: Սպասեց, որ իմ զվարթ ժպիտը չքանա, ու հետո երբ տեսավ, որ ես իմ մեջ եմ քաշվել նորից և լրիվ լուրջ եմ, պատասխանեց ինձ լրջորեն: «Հայերի լիակատար կոտորածը,- պատճառաբանեց,- կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն»: Ու բացատրեց, որ թեպետ իրենց կայսրությունը դիմացավ որոշ այդպիսի ցնցումների և պետք է, անշուշտ, դիմանա ուրիշ ցնցումների էլ, բայց չափից ավելին՝ հենց այս ժամանակ, կարող է սասանել կայսրությունը: Բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման նախատիպն է: Մեր բոլոր մեծ տագնապները` պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլեր, համաճարակներ և այլն, հետևանք են այն իրողության, որ երկրագունդը թեև ամբողջություն է, բայց չի կառավարվում որպես ամբողջություն: Բրիտանիան մի օր պիտի վերջ տա այս անիշխանականությանը: Բայց կայսրությունը երիտասարդ է տակավին, հարաբերաբար փոքր, թույլ և գերծանրաբեռնված:
Հաշվի առեք մայր կղզիները, գաղութային ռազմավարական կետերը, ծովերը և առևտրական ճանապարհները, բոլոր այն նոր ծանրություններն ու պատասխանատվությունները, որ Բրիտանական կայսրության ուսերին ընկան գերմանական իմպերիալիզմի պարտությամբ: Ո՛չ: Կայսրությունը պետք է խնայել առայժմ: Հետագայում, երբ բրիտանական իշխանությունն ալիքներից տարածվի ցամաքի վրա, բոլոր ցամաքների, ապա Մեծ Բրիտանիան կկարողանա հաղթահարել այդպիսի ցնցում, բայց ո՛չ դեռ, ո՛չ այժմ, ո՛չ Կայսրության դեռ մանուկ հասակին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
No comments:
Post a Comment