ՀԱՅԵՐ!!!

Apr 21, 2011

ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ. «ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԸ» ՄԱՍ-6

(ՄԱՍ-6) «Բայց դա սկանդալ չի՞ դառնա»,_ հարցրի ես: Նա կարծում էր, որ ոչ: Հիշեցրեց, որ մենք այնքան գաղափարապաշտ ենք և մարդասեր, որ թվում է` կարող ենք անել ինչ պատահի` չկորցնելով մեր գաղափարը և բարի անունը: «Մի՞թե որևէ սկանդալ եղել է ձեր հնդկացիների հանդեպ,_ հարցրեց նա:_ Եվ դուք երբևէ չե՞ք մտածել` ձեր արածը ճի՞շտ էր: Դուք նվաճել եք Մեքսիկայի մի մասը, գրավել Հավայան կղզիները, զենքի ուժով Իսպանիայից խլել եք Ֆիլիպինները և Պուերտո Ռիկոն, գնել եք Դանիական կղզիները և ձեր ծովային հետևակազորը ափ եք հանել Կենտրոնական Ամերիկայում: Շուտով ստիպված եք լինելու վերականգնել կարգուկանոնը Մեքսիկայի մյուս մասում: Եվ սակայն,- ասաց նա հիացմունքով,- դուք դեռ կողմ եք փոքր ազգերի ինքնորոշմանը: Դուք փոքր կայսրություն եք, իսկ մեզ զգուշացրել եք ձեր Մոնրոյի դոկտրինով, որ պատրաստվում եք մեծ դառնալ: Եվ չնայած դրան, դուք հակաիմպերիալիստներ եք: Դուք պատերազմել եք գերմանական իմպերիալիզմի դեմ»: «Դուք նույնպես»,_ արձակեցի կրակոցս:
«Օ_, դա նույնը չէ,_ հակադարձեց նա իմ կրակոցը:_ Մենք իմպերիալիստներ ենք: Մենք անկեղծորեն մեզ կայսրություն ենք կոչում և պարկեշտորեն կռվեցինք գերմանացու դեմ մեր կայսրության համար: Բայց դուք, դուք կռվեցիք կայսրության դեմ հօգուտ ինքնորոշման»: Դրա մեջ մի բան կար, և նա չարախնդորեն սպասում էր, որ դիմակայեմ նրան: Եվ երբ ես չպատասխանեցի՝ ես չէի կարող այդ պահին, նա շարունակեց. «Ես հավատում եմ, որ դուք` ամերիկացիներդ, կարող եք անել ինչ պատահի, և չեք դատապարտվի ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ձեր կողմից: Դրա մեջ ինչ-որ սքանչելի բան կա, աշխարհին օգտակար բան կա: Դա թույլ է տալիս ձեզ իրականացնել Հայաստանում այն, ինչ պետք է. հանգամանորեն, աստիճանաբար, կատարելապես` չթողնել ոչ մի հայի, և այդ բոլորն առանց խայտառակության, առանց նվազագույնս խախտելու ձեր կարծիքը ձեր մասին»:
«Եվ,_ շտապեց ավելացնել նա,_ պետք է որևէ մեկը լուծի այդ հարցը: Ինձ թվում է բանաստեղծական արդարություն կլինի, լավ քաղաքականություն, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին»: Ի՞նչ էր նա թելադրում ինձ: Անգլիական հումո՞ր էր: Ես խստորեն նայեցի նրան: Նա աչքն էլ չթարթեց: Կրկին փքված տեսք էր ընդունել: Անգլիացու հետ հարցազրույցը հոգնեցուցիչ է և վտանգավոր: Ես հիշեցի, որ ցանկության դեպքում ժխտելու է հարցազրույցը և որոշեցի հենց ուղղակի փորձել նրան. «Ինչպես հասկանում եմ,- ասաց նա,- մենք` ամերիկացիներս, առևտրական մշակույթ ենք, ինչպես հայերն են, ինչպես բոլոր այս հին ազգերն էլ, որոնց պետք է ոչնչացնել»:
Նա գլխով արեց: «Նրանց թվում է, որ զարգացնում են գործարարությունը, երբ իրականում զարգացնում էին մարդկային ցեղի մի որոշ տեսակ` մի ուրույն ցեղ գործարար մարդկանց, որոնք ատում են նրանց, որովհետև նրանք բոլորին կարող են գերազանցել և ապրել առանց աշխատելու. ստախոսներ են, մակաբույծներ` ամենագործնական մարդիկ ամենաքրիստոնեական վարվելակերպով»:
- Դուք` ամերիկացիներդ, լավ եք խոսում,- ասաց նա:- Ոչ մի անգլիացի չէր կարող այդքան հստակորեն բանաձևել որևէ նման բան:
- Եթե հիմա, մեր ներկա դրությամբ, զարգացման նախնական փուլում, կարողանայինք, կառավարելով հայերին, տեսնել մեր մշակույթի վերջնական արդյունքները, եթե կարողանայինք հասկանալ, ինչ քննում ենք ներկա հայի մեջ, ապագա ամերիկացին է...
- Վաղվա,- շտկեց նա:
- Այդ դեպքում,- շարունակեցի ես,- մենք պետք է մոլեգնած ոչնչացնեինք նրանց բոլորին:
- Այդպես, այդպես:
- Գուցե ոչնչացնեինք բոլոր հայերին, բայց դրա համար մենք պետք է գոնե տուն գնայինք:
- Հեռագրեիք,- հուշեց նա,- այդպես արագ է:
- Հեռագրեինք տուն,- համաձայնեցի ես,- հեռագրեինք զգուշանալու մի ահազանգ գործնական բիզնեսի հետ քրիստոնեական իդեալիզմի խաչաձևումից: Չափից շատ իդեալիզմը և չափից շատ բիզնեսը կարող են փչացնել այս, և վնասել մեզ` որպես ժողովրդի:
- Այդպես, այդպես:
- Դա կարող էր մեծ, հարուստ Ամերիկան վերածել մի Հայաստանի, որը Բրիտանիան ու Ռուսաստանը /ապագայում/ պիտի բաժանեին երկու մասի, մեկը` բուն իսկ Միացյալ Նահանգները՝ Անգլիայի համար, մյուսը` ամերիկյան ժողովուրդը` Ռուսաստանի համար: Նա լռեց: Ես սպասեցի` հուսալով, որ նա կընկալի ամերիկյան հումորը: Նա նույնպես սպասեց, բայց հասկանալով, որ ես որևէ բանի եմ սպասում, խոսեց.
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ


No comments: