ՀԱՅԵՐ!!!

Apr 21, 2011

ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ. «ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԸ» ՎԵՐՋԻՆ

/Գրի է առնվել 1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ/
Առաջին անգամ հրապարակվել է 1931թ.,«Աութլուք ընդ ինդըփենդընթ» ամսագրում

- Ձեր գաղափարը,- սկսեց նա:
- Իմ գաղափա՜րը,- պայթեցի ես:
- Այո,- ասաց նա:- Դա մի գաղափար է, տեսականորեն լավ գաղափար է, բայց էությամբ իդեալիստական է: Մի՞թե դուք հավատում եք, որ ամերիկացիները կհամաձայնեն տեսնել իրենց նմանությունը հայերի հետ:
- Դուք` անգլիացիներդ, տեսնում եք,- կտրուկ ասացի ես:
- Ճիշտ եք,_ համաձայնեց նա մտածկոտ:- Մենք տեսնում ենք հայերի նշանակությունը ամերիկացիների համար, մենք` իմպերիալիստ անգլիացիներս: Բայց ես կասկածում եմ, որ հասարակ անգլիացիները կարող են կանխատեսել իրենց ճակատագիրը այն հին ազգերի ճակատագրի մեջ, որոնց կառավարում են:
Ես պարտված էի: Բարեբախտաբար նա դա չտեսավ: Աչքերը խոնարհված էին: Նա բարձրացավ և ուղեկցեց ինձ դեպի դուռը` մնալով խորը մտածմունքի մեջ:
- Ցտեսությու՛ն,- ասաց նա, ես հավանում եմ ձեր տեսությունը: Գայթակղիչ է: Վախենամ` գործնականում դա չաշխատի, բայց գրեք: Գրեք զգույշ, ոչ շատ հստակ, և, ի դեպ, մի մեջբերեք ինձ. ես ոչինչ չեմ ասել, ոչինչ...

No comments: