Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության համակարգի «ոգեղեն» տարողության և «սրբազան» գործառույթի վերաբերյալ
Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) պետական անվտանգության հայեցակարգը պետք է ընդգրկի ոչ միայն ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և բնապահպանական բաղադրիչներ, այլև թափանցի անդրանցական կամ վերնյութական համարվող գաղափարաբանական, քաղաքակրթական, կրոնական և հոգեբանական ոլորտներ՝ երկրի քաղաքացու գիտակցական, բարոյական և մշակութակիր էությունն անհատապես և հասարակապես կատարելագործելու և բյուրեղացնելու առաքելությամբ: Ինքնին հասկանալի է, որ պետության ռազմաքաղաքական և տնտեսական հզորության ակունքում անհրաժեշտ նյութական, գործիքային և կառուցվածքային-կազմակերպական հենքից բացի մեծապես և հիմնավորապես կարևոր է հայ անհատի և Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) քաղաքացու մարդկային կերպարի բարձրությունը: Պատմական տարածքի փոքր անկյունում վերահաստատված Հայոց պետականությունը սեփական գոյությամբ նախ և առաջ պարտական է հենց հայ անհատի գիտակից անվեհերությանը և համազգային ու համապետական խնդիրների հանդեպ անկախական շարժման տարիներին դրսևորած ընդհանրական վճռականությանը: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր՝ Հայաստանի գլխավոր և (ճիշտ կենսագործման դեպքում) համարյա անսպառ ներուժը՝ հայի ներքին շնորհաշատ որակն է, որը թույլ է տվել ազգին գոյատևել և հաղթահարել պատմական անասելի փորձությունները: Որևէ նյութական սահմանափակում՝ տարածքային ժամանակավոր կորուստներ, բնական (մասնավորապես՝ էներգակիր) պաշարների պակասություն, հաղորդակցային շրջափակում և այլ համանման հանգամանքներ ունակ չեն ընկճել հայ տեսակի տոկունությունն ու առ կյանք և զարգացում բնածին ձգտումը: Ինչպես արդեն ասել ենք, հարկավոր է պարզապես «բացահայտել» և կիրառել հայության համազգային ներուժը գեթ մասնակիորեն համակարգող և հստակ ազգային-պետական նպատակների իրագործմանն ուղղորդող մեխանիզմը: Մեր խորին համոզմամբ, հայության տեսականորեն առկա ներուժի ընդամենը 10-15%-ի արդյունավետ համակարգումը հաշված տասնամյակների ընթացքում թույլ կտա հանգուցալուծել Հայաստանի առջև ծառացած գոյաբանական նշանակության ռազմավարական խնդիրների մեծագույն մասը: Խնդիրների լուծումն, այս դեպքում, ընդամենը լինելու է հայոց հավաքական և անհատական ներուժի կենսագործման բնականոն արգասիք:
1988-1994 թթ. անկախական շարժման և արցախյան պատերազմի տարիներին այդ ներուժի խիստ անկատար և, ցավոք, կարճաժամկետ համատեղման շնորհիվ անասելիորեն ծանր և օբյեկտիվորեն անհույս վիճակում հայտնված Հայաստանն, առանց չափազանցության, դարձել է վերջին հիսունամյակում աշխարհի ամենահաջողված պետությունը: Որքան էլ առաջին հայացքից անհավատալի կամ զգացմունքային թվա սույն հաստատումը, այն հիմնված է հանրահայտ և ակներև իրողությունների վրա: 1991 թ. անկախացած Հայաստանի վիճակը, մեղմ ասած, սոսկալի էր: Երկիրը գտնվում էր համարյա կատարյալ շրջափակման մեջ. Թուրքիայի սահմանը չնչին բացառություններով ի սկզբանե փակ վիճակում էր, Իրանի հետ հաղորդակցային կապը բացակայում էր՝ Ագարակի կամրջի դեռևս կառուցված չլինելու պատտճառով, իսկ Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումը տարիներ շարունակ գրեթե կաթվածահար վիճակում էր՝ Վրաստանի ներքաղաքական իրավիճակի, քաղաքացիական կռիվների և փաստացի անկառավարելիության հետևանքով: Հայաստանի հյուսիսը գրեթե ամբողջությամբ կործանված էր 1988 թ. սպիտակյան երկրաշարժից, իսկ անօթևան դարձած հարյուր հազարավոր անձանց հավելվել են Ադրբեջանից շուրջ կես միլիոն հայ փախստականներ: Եվ այսպիսի պայմաններում սկսվել է արցախյան պատերազմը, երբ Արցախը Հայաստանի մնացած տարածքից ցամաքապես կտրված էր, իսկ Ադրբեջանն ուներ մարդաքանակի, սպառազինությունների և դիրքային համընդանուր և շեշտակի առավելություններ: Այսպիսի ելակետային պայմաններում անգամ «միջազգայնորեն ճանաչված» Հայաստանի տարածքի պահպանումն ըստ արժանվույն կդիտվեր որպես մեծ և պատկառելի հաջողություն: Սակայն նման իրավիճակում հայությունը ոչ միայն պաշտպանեց և պահեց եղածը, այլև 1/3-ով ընդարձակեց իր վերահսկողության տարածքը՝ 29 հազ. քռկ. կմ-ից վերածվելով 42 հազ. քռկ. կմ տարածք զբաղեցնող զույգ հայական պետության՝ արևելյան ճակատում սեփական ուժերով կայացրած ռազմաքաղաքական անվտանգության հզոր պաշտպանական համակարգով: Հայության ներուժի մասին հաստատումները հիմնավորելու համար այսքանն առավել քան բավարար է: Ի դեպ՝ երկրորդ աշխարհամարտից հետո ոչ մեկ պետություն նման արդյունքի քառորդն անգամ չի գրանցել:
Սակայն հայի անհատական և հավաքական ներուժը բացահայտելու, բյուրեղացնելու և ընթացող տարածաշրջանային զարգացումներում արդյունավետորեն մարմնավորելու համար անհրաժեշտ է «նուրբ ոլորտների» կամ առավել դասական եզրութաբանությամբ՝ հոգևոր բնագավառի՝ որպես բացառիկ ներքին կարողությամբ օժտված պետականակերտ բաղադրիչի և ազգային անվտանգության հիմնատարրերից մեկի գիտակցումը: Ցավոք, ամենատարբեր պատճառներով այսօր ազգային անվտանգության սույն «ոգեղեն» տարողությունը գործնականում իսպառ անտեսվում է: Սկզբնապատճառը միանգամայն պարզ է՝ ներկայիս քաղաքական և մասամբ մտավորական վերնախավը Հայոց քաղաքակրթության դասական արժեքների կրողը չէ: Ուստի՝ հարկ է ծավալել համազգային «լուսավորչական» շարժում՝ սոցիալական և կենցաղային բարդությունների ներքո գոյատևող քաղաքացիներին մեր դասական մշակույթի և արժեքների գանձարանի գեթ մասնակի ճաշակը տալու և երիտասարդ սերունդներին հայոց քաղաքակրթական ժառանգության վերակենդանացմամբ և գործնական վերընձյուղմամբ շահագրգռելու համար: Իրականում, դա բոլորովին էլ անհույս ձեռնարկ չէ: «Համաշխարհային» չմշակույթի և տեղական անճաշակությունների հեղեղի ներքո արժեքապես և մշակութապես ապակողմնորոշված երիտասարդությունը մեծ և անմիջական պահանջ ունի՝ սպառողական կենցաղավարության կաղապարներից վեր գտնվող այլընտրանքային՝ ոգեղեն և հոգևոր արժեքների և ճշմարտության պրպտումների: Մնում է, ընդամենը, զինվել համբերությամբ և հետևողականորեն, այդ թվում և սեփական կյանքի օրինակով, ցույց տալ դասականի և ազգայինի առավելությունն՝ անցողիկ ու բովանդակազուրկ երևույթների նկատմամբ: Այս հարցում մտավորականության կողքին պետք է կանգնի նաև Հայաստանյայց Եկեղեցին, որին իր բնիկ առաքելությունը հաջողությամբ կատարելու համար անհրաժեշտ է արմատապես բարեփոխել և հանդուրժելի սահմաններում պարփակել Եկեղեցու հոգևոր էությունը հեղինակազրկող և ներքուստ քայքայող օբյեկտիվ և անձնավորված արատները:
Եկեղեցին, համրակրթական ուսուցումը և պետական զանգվածային քարոզչությունը պետք է նպաստի հայի հոգեկերտվածքում նախորդ հազարամյակի ընթացքում կորսված պետական մտածողության վերականգնմանը: Դարեր շարունակ զրկված լինելով ազգային պետության պաշտպանությունից՝ յուրաքանչյուր հայ տղամարդն անհատապես տնօրինում և ապահովում էր սեփական ընտանիքի՝ օջախի անվտանգությունն ու բարեկեցությունը: Այսօր, ազգային պետականության վերահաստատման լուսավոր օրերին հարկ է վերադարձնել Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) քաղաքացիներին սեփական պետության հանդեպ ակնածանքի և պատասխանատվության զգացումը: Անհրաժեշտ է ծավալել գաղափարական զորեղ արշավ՝ Հայոց պետության և յուրաքանչյուր հայ ընտանիքի միջև սերտ և ծագումնաբանորեն փոխշաղկապված միությունն ընդգծելու համար: Եկեղեցին և մտավորականությունը պարտավոր են շաղկապել հայ անհատի ազգային-պետական պարտավորություններն արժանապատվության բնածին զգացմանը՝ Հայրենիքի պաշտպանությանը և ողջամիտ հայրենասիրությանը հաղորդելով մինչև իսկ կրոնական պատգամի տարողություն: Քրիստոնեական վարդապետությունը և Հայոց Եկեղեցու պատմությունը պարունակում է հոգևոր ազատության և Հայրենիքի անկախության համար պայքարը փոխբյուրեղացնելու բազմաթիվ ուսուցանող և ոգեզմայլ դրվագներ: Հայոց պետականության և անկախ Հայաստանի կյանքի խորանն անընդմեջ ծնել է և հավերժաբար կծնի իր սրբազնությունն ու հզորությունը վերահաստատող մշակներին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱՆԱՆՅԱՆ