ՀԱՅԵՐ!!!

May 1, 2011

Այն մասին, թէ ի՞նչ փսփսաց Եհովան Սաբբաթայա Ցվիյի ականջին

Շվարցի հեքիաթներից մեկի մեջ մի թագավոր կար, որին երբ զեկուցում էին այն ամենի մասին, ինչը որ կատարվում էր երկրի ներսում, սկզբից ասում էին այն, ինչը  կշոյեր նրա լսելիքը, իսկ հետո ավելացնում էին այն ամենը, ինչը որ կվշտացներ նրան, սակայն չէին մոռանում նշել, որ դա չար լեզուների ասածն է ընդամենը։ Բայց դե թագավորը, չնայած ցույց չէր տալիս, սակայն հասկանում էր, որ ճշմարտությունը հենց այդ չար լեզուների ասածների մեջ պիտի փնտրել։ Հիմա, քանի որ դուք հարգելի հայրենակիցներ, բոլորդ էլ առանձին առանձին վերցրած թագավորներ եք, չէ՞ որ մենք թագավորների ցեղ ենք, ու երևի նաև դա է պատճառը, որ հարյուրամյակներ շարունակ մնացել էինք կամ էլ ենք առանց թագավորի ու պետության, ապա ես նույնպես ուզում եմ պատմել ձեզ այն, ինչը որ խոսում են չար լեզուները մեր ժողովրդի դառը ճակատագրի ու դրա հետ կապված որոշ բաների մասին, որ տեղի է ունենում աշխարհում։ Նախ այդ չար լեզուները ասում են, որ այն պատմությունը, որը հրամցվում է մեզ, բոլորովին էլ ճշմարտացի չէ, այլ միտումնավոր ձևով խեղաթյուրված է, և որ այդ ամենի հետևում մութ ուժեր են կանգնած, որոնք փաստորեն միշտ էլ կառավարել են աշխարհը, կամ էլ գոնե փորձել են այդ բանը անել, որ նրանք իրենց նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, անընդհատ դավադրություններ են կազմակերպում, որոնք երբեմն համաշխարհային մասշտաբների են հասնում։ Չար լեզուները ասում են նաև, որ այդ մութ ուժերը մարդկանցից ինչ որ բաներ են թաքցնում, որ գալիս է շատ ու շատ հին ժամանակներից, և որ հենց այդ բաների իմացությունն է նաև նրանց հզորության պատճառը, և այդ գաղտնի ինֆորմացիան նրանց ընտրյալները սերնդե սերունդ փոխանցում են միմյանց, ամեն ինչ անելով, որպեսզի իրենցից բացի ոչ ոք չիմանա դրանց մասին։ Բայց նրանք այդ արտասովոր գիտելիքները միշտ չէ, որ օգտագործում են ի բարօրություն մարդկանց, այլ լրիվ հակառակը։ Նրանք արտաքինից բարեպաշտ ձևանալով, իրականում իրենց գաղտնի կազմակերպությունների ներսում դավանում են ինչ որ հրեշավոր կրոն, ու նույնիսկ հրահրելով պատերազմներ ազգերի ու երկրների միջև, համարում են որ դրանց արդյունքում միլիոններով զոհված մարդկանց, իրենք ըստ էության, զոհաբերում են իրենց դիվային աստվածներին։ Եվ երբ սկսում ենք քրքրել այն ամենը, ինչը վերաբերվում է այդ մութ ուժերին, ապա տեսնում ենք, որ դրանց, այսպես կոչված, միաբանություններում ու օթյակներում հրեաները ինչ որ շատ են ելք ու մուտք անում, զինված իրենց կաբալլաներով ու եսիմինչերով։ Ու երբ ուսումնասիրում ենք ամեն տեսակի հեղափոխություններն և բազմաթիվ ապստամբություն ու պատերազմները, պարզ երևում է այդ ամենի մեջ հրեաների մեծ դերակատարությունը։ Եվ հաշվի առնելով նրանց մեծ կշիռը այսօրվա աշխարհի ֆինանսական ու աշխարհաքաղաքական ուժային կենտրոններում, ապա ակամայից միտք է ծագում այն մասին, որ չար լեզուները երևի թէ իզուր տեղը չէ, որ ակնարկներ են անում հրեաների հետ կապված և ինչ որ բան իսկապես գիտեն։ Բայց հարց է առաջանում, թէ ինչու՞ եմ ես այս ամենի մասին խոսում, հիմա մեզ հայերիս համար ինչ տարբերություն, թէ օրինակ այդ ուժային կենտրոններ կաչվածներում հրեաներ են նստած թէ ինչ որ ուրիշ մարդիկ, ինչպես կասեր ռուսը,–«нам то что»։ Իսկապես, մեզ համար ոչ մի նշանակություն չէր ունենա այդ հանգամանքը, եթե նորից չլինեին այդ նույն չար լեզուների այն ասեկոսեները, համաձայն որի հրեական միստիկ ուսմունքը մի զարանցանք ունի, որ իփր Եհովան պատվիրել է նրանց բնաջնջել հայերին։ Ես հասկանում եմ, որ հիմա Հուդայականության շատ գիտակներ միաբերան կգոռան, որ նման բան չկա և չի էլ կարող լինել։ Այո ճիշտ է, սակայն Հուդայականությունը դա այսբերգի միայն երևացող մասն է, որը իր գեղեցիկ փայլով շողշողում է արևի տակ, բայց չերևացող մասը անհամեմատ ավելի ծավալուն է և խորն, ու թաքնված է հասարակ մահկանացուների հայացքներից, և հենց այդ չերևացող մասն էլ դավանում են վերը նշված մութ ուժերը, որոնք իրականում ինչ որ անում են, անում են ոչ թէ հանուն փողի և իշխանության, չնայած դա իրենց նպատակները իրականացնելու միջոց է, այլ անում են հանուն ինչ որ անհասկանալի զառանցանքների, որոնք թելադրված են իրենց դիվային հավատքի կողմից։ Եվ պատահական չէ, որ երբ չար լեզուները խոսում են հայոց ցեղասպանության մասին, ապա բոլորովին արդարացիորեն նշում են, որ ցեղասպանության բոլոր կազմակերպիչները ոչ թէ թուրքեր են, այլ Դյոնմե կոչվող հրեական անիծյալ սեկտայի ներկայացուցիչներ և որ նրանք իրականում նաև թուրքերի թշնամիներն էլ են, որովհետև ամեն ինչ արեցին, որպեսզի կործանեն նրանց կայսրությունը և խեղաթյուրեն նրանց պատմական հիշողությունը։ Եվ երբ այդ չարաբաստիկ տարիներին Օսմանյան կայսրությունը մեծ կորուստների գնով ուզում էր շարունակել իր գոյությունը, ստորագրելով Սևրի պայմանագիրը, ճանաչում էր նաև Հայաստանի անկախությունը այն տարածքների մեջ, որը սահմանագծել էր Վիլսոնը, հանկարծ ասպարեզ է իջնում մեկ այլ դյոնմե՝ Մուստաֆա Քեմալ կոչվածը, որին անմիջապես օգնության ձեռք է մեկնում Ռուսաստանում արդեն իշխանությունը զավթած ջհուդամասոնական հրեշը, և արդյունքը լինում է այն, որ Սևրի պայմանագիրը այդպես էլ մնում է թղթի վրա, ու դառնում է անպետք իր, չէ՞ որ եթե իրագործվեր այն, ապա հայոց ցեղսպանությունը այսքան ողբերգական հետևանքներ չէր ունենա, հարյուր հազարավոր հայ փախստականներ օտար ափերում կոտորվելու և ուրիշ ազգերի մեջ ձուլվելու փոխարեն, կվերադառնային իրենց տները, ու այսօր Հայաստանը կլիներ տասնհինգից քսան միլիոնանոց երկիր։ Ինչևէ Թալիաթների ու Ջեմալների գործը իր «հաղթական» ավարտին հասցրեց Քեմալը, որը չլինելով թուրք, զավեշտալի ձևով հռչակվեց Աթաթյուրք, այսինքն թուրքերի հայր, ու առ այսօր ուղղադավան մահմեդական թուրքերին պարտադրված է այդ կուռքի պաշտամունքը։  Եվ երբ խորը վերլուծության ենք ենթարկում այսօրվա Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը մերժելու քաղաքականությունը ու Ղարաբաղյան հարցում իրենց բռնած կեցվածքը, ապա տեսնում ենք, որ դա այնքան էլ չի բխում իրենց շահերից, այլ ընդհակառակը, խանգարում է նրանց տարածաշրջանային լիդեր դառնալու առումով, և ոչ միայն։ Սակայն բանը նրանումն է, որ թուրք ժողովրդի շահերը բնավ էլ չի հետաքրքրում այն մարդկանց, ովքեր ժամանակին մշակեցին այդ պրոյեկտը, որը կոչվում է Քեմալական Թուրքիա։ Ի դեպ այդ նույն ուժերի պրոյեկտն է նաև Ադրբեջանական Հանրապետություն կոչվածը, որի հակահայկական հիստերիան նույնպես սնվում է այն նույն աղբյուրից, որից որ սնվում էին ժամանակին իթիհաթականները։ Սակայն այս ամենի մասին իհարկե հասարակ թուրքերի ու ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունը տեղյակ էլ չեն անգամ։ Նրանք չգիտեն, որ այն պատմությունը, որը հորինվել և հրամցվում է իրենց, դասավանդվում է իրենց բուհերում և դպրոցներում ու պրոպագանդվում է ամենուր, իրականում բացարձակ ստերի վրա է հիմնված, և դա չի արվում այն բանի համար, որ թուրքերն ու ադրբեջանցիները բարեկիրթ անցիալ ունենալու իլյուզիա ունենան, այլ արվում է այն բանի համար, որ նրանց կտրեն իրենց իսկական անցիալից, և որի արդյունքում այդ ժողովուրդները այլասերվելով, վերածվում են ինչ որ մութ ծրագրեր իրականացնող գործիքի։ Ասում են մտքերը իրականանալու հատկություն ունեն, խոսքս այն մասին չէ, որ մի բան մտածում ես, ու հետո մտածածդ իրականացնում, այլ այն մասին է, որ օրինակ, երբ շատ ու շատ մարդիկ երկար ժամանակ, սերնդե սերունդ հավատում են, որ ասենք ինչ որ կոնկրետ մի առարկա հիվանդություններ բուժելու կամ այլ հրաշքներ գործելու հատկություն ունի, ապա այդ առարկան իսկապես սկսում է այդպիսի հատկություններ ձեռք բերել, այսինքն մարդկանց հավատքը այդ առարկան օժտում է ինչ որ ուժով, որը արդեն մարդկանցից անկախ սկսում է գոյություն ունենալ այդ առարկայի մեջ։ Այս երևույթը ընկած է կռապաշտության և տարբեր տիպի օկուլտ ուսմունքների հիմքում, ու այդտեղից անցել է նաև ժամանակակից կրոնական շատ համակարգեր, որոնք թեկուզ հռչակել են իրենց կռապաշտության հակառակորդներ, սակայն կռապաշտությունից էապես չեն տարբերվում։ Ինչևէ, ինչու՞ եմ այս ամենը ասում, փորձեմ այս երևույթի նման մեկ ուրիշ օրինակով բացատրել միտքս։ Պատկերացրեք մեկի ուղեղը լվանում են, նա ամբողջությանբ մոռանում է իր անցիալը, որից հետո նրա համար հորինում են մի սուտ անցյալ ու պատմում են նրան, և ահա այդ սուտ անցյալը սկսում է իրողություն դառնալ ու ազդել այդ մարդու հետագա գործունեության վրա, և նա, որ հարևանների հետ միշտ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, հանկարծ անսպասելիորեն սկսում է գժտվել նրանց հետ, որովհետև իր հնարովի, սուտ հիշողությունը հուշում է նրան, որ հարևանները անցյալում իփր շատ վատություններ են արել իրեն։  Ահա հենց այս նույն ձևով էլ սկսում են ջնջել ժողովուրդների պատմական հիշողությունը, տեղը լցնելով տարբեր տեսակի հնարովի անհեթեթություններ, որի արդյունքում այդ ժողովուրդները սկսում են իրենց դրսևորել բոլորովին այլ ձևով, նրանք դառնում են զոմբի մութ ուժերի ձեռքում։ Այդպիսի զոմբիացված վիճակում են մեր չորս հարևաններից գոնե երեքը՝ թուրքերը, ադրբեջանցիները ու վրացիները։ Մենք հայերս այդ ժողովուրդներին դարեր շարունակ տվել ենք ամեն ինչ, և մշակույթ, և ինչպես ասում են՝ բարձրարժեք մարդկային ռեսուրսներ, չէ՞ որ մեր ազգի շատ ու շատ ներկայացուցիչներ դարերի ընթացքում, զանգվածաբար հեռանալով իրենց հայկականությունից ձուլվել են այս նորաստեղծ ազգերի մեջ, տալով նրանց մեր ազգի կողմից հազարամյակների ընթացքում կուտակած մշակութային փորձը և գենետիկ ինֆորմացիան։ Մեր նախնիները հավատում էին, որ այն դևը, որին ստեղծում են քո նմանությամբ, ձգտելու է ոչնչացնել քեզ ու գրավել քո տեղը։ Այդ հավատալիքների աղերձները պահպանվել են մասնավորապես իրանական ժողովուրդների բանահյուսության մեջ, հիշեք Ռոստամ Զալի հետ կապված այն դիպվածը, երբ նրա նմանակ դևը քիչ էր մնում սպաներ նրան։ Հիմա մեր զոմբիացված հարևան ժողովուրդները մեր ազգի համար վերածվում են հենց այդ նմանակ դևերի, որոնք վերցնելով մեր արյունը, մեր պատմական հիշողությունն ու հայրենիքը, մեզ վերջնականապես դուրս են մղում պատմության թատերաբեմից, պատահական չէ, որ այսօր մեր նյութական ու հոգևոր շատ ու շատ արժեքներ այդ ժողովուրդները կամ իրենց են վերագրում, կամ էլ ուղղակի ոչնչացնում են։ Եվ այս ամենի հետևում կանգնած են հենց նույն այդ վերը նշված մութ ուժերը։ Եթե առաջ թուրքերի ու ադրբեջանցիների նախնիներին ասեիր, որ իրենց պապերը ընդամենը տասնմեկերորդ դարում են հայտնվել Հարավային Կովկասում ու ընդհանրապես Առաջավոր Ասիայում, և որ իրենց իշխանության տակ գտնվող տարածքների ահագին մասը հայերի երկիրն է, ու իրենք հայերից են սովորել տարբեր գիտություններ, արհեստներ, հողագործություն, ու էլի շատ ու շատ բաներ, ապա նրանք կնդունեին այդ ամենը առանց որևէ թշնամանքի, իսկ այսօր նրանք այդ մասին լսել անգամ անկարող են։ Կամ եթե վրացիներին մի հարյուր հիսուն տարի առաջ ասեիր, որ օրինակ, իրենց Բագրատիոնի թագավորական դինաստիան, որը իշխեց իրենց վրա հազար տարի, հայեր են, ապա նրանք չէին ժխտի այդ փաստը, բայց եթե փորձ կատարենք այդ նույն բանը կրկնել հիմա, ապա այնպիսի մի վայնասուն կբարձրացնեն, որ էլ ասելու չի։ Նաև քրդերին են սկսել մշակել, նրանց համար էլ հորինել են, որ նրանք են նաիրցիները, և որ Ուրարտուն քրդական պետություն էր, և էլի նման բաներ։ Կարճ ասած այս ժողովուրդներից խլել են Ճշմարտությունը, փոխարենը տվել են Սուտ, որը չնայած առաջին հայացքից խիստ գայթակղիչ է նրանց համար, սակայն դա երբեք չի ծառայի նրանց իրական շահերին, որովհետև դրա նպատակն է այդ ժողովուրդներին այլասեռել և վերածել Եհովայի զոմբիների, ու թող թուրքն ու քուրդը իրենց մզկիթներում աղոթեն Ալլահին, և վրացին իր աղոթքը հղի Քրիստոսին, միևնույնն է նրանց իսկական տերը Եհովան է։ Իհարկե Եհովա ասելով ի նկատի չունեմ այն Դեմիուրգին, որը իսկապես ճշմարիտ է, այլ այն Էգրեգորին, որին ստեղծել են Սաբբաթայա Ցվիյի կարգի  հրեաները ըստ իրենց հայեցողության։

No comments: