Որդան կարմիրը պատկանում է ծծող միջատների, կոկցիդների ենթակարգի հսկա որդանների ընտանիքին։ Կոկցիդների բոլոր ներկայացուցիչների էգերն անթև են, իսկ արուները՝ մեծ մասամբ թևավոր։ Հայկական որդան կարմիրը հայտնի ներկատու միջատներից ամենախոշորն է (էգի երկարությունը մինչև 12 մմ է)։ Արուն մի քանի անգամ փոքր է էգից, նման է ճանճակի։ Որդան կարմիրը ձվադրվում է հողում, ձվերը մնում են այնտեղ 7,5— 8 ամիս։ Ապրլ ամսին ձվերից դուրս եկած թրթուռները սնվում են որդան խոտի կամ սեզի և եղեգի ստորգետնյա ցողուններով ու արմատներով։ Սեպտեմբեր ամսին, վաղ առավոտյան բեղմնավորման համար էգերը և արուները դուրս են գալիս հողի երեսը և մնում այնտեղ մինչև 10,5—11-ը, որից հետո արուները սատկում են, իսկ էգերը կրկին մտնում են հողի տակ և սկսում ձվադրումը։ Դա տևում է մեկ ու կես ամիս։ Այսպիսով՝ որդան կարմիրը տարեկան տալիս է մեկ սերունդ։ Որդանները բացառապես ապրում են աղուտներում, որդան կարմիրը հին Հայաստանի էնդեմիկ (տեղական) միջատն է։ Ըստ պատմական աղբյուրների՝ այն Հայաստանում հայտնի է եղել Արաքս գետի միջին հոսանքի ուղղությամբ՝ Արարատյան հարթավայրի աղուտներում, Նախիջևանի Շարուրի դաշտում, Ուրմիա լճի շրջաններում (Խոյ, Սալմաստ), Սուրմալուի գավառի Մարանդ գյուղի մոտակայքում, Կարա-Սու գետի ափամերձ շրջանում, Էրզրումի մերձակա աղուտներում։
Նկատի ունենալով սովետական ժամանակաշրջանում մելիորատիվ աշխատանքների տարածումը, այգիների տնկումը, որդան կարմիրի բնական տարածման վայրերը զգալիորեն կրճատվել են։
1970 թ. սեպտեմբերին տողերիս հեղինակը ԳԱ կենդանաբանության ինստիտուտի օգնությամբ արշավախումբ կազմակերպեց Մասիսի շրջանի Սարվանլար գյուղի շրջակա աղուտները, որտեղ նորից արձանագրվեց միջատի գոյությունը։ Այնուհետև 1971 թվականին մանրամասն ուսումնասիրություններ կատարվեցին Արարատյան հարթավայրի 1100 հեկտար անօգտագործելի (ջրարբիացումից հետո) աղուտներում։
Կատարված աշխատանքների հետևանքով պարզվեց, որ որդան կարմիրը բավականաչափ տարածված է Արաքս գետի ձախ ափի երկայնքով տեղադրված Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Մասիսի, Արարատի շրջանների 26 բնակավայրերի շրջակա աղուտներում։
Որդան կարմիրը հայտնի է եղել վաղնջական ժամանակներից։ Մ. թ. ա. 714 թ. Սարգոն 2-րդ թագավորը, Խալդ Աստծո Մուսասիրում գտնվող հռչակավոր ամրոցը գրավելուց հետո, Ասուր Աստծուն հղած իր հաղթական հաղորդման մեջ իբրև պատերազմական ավար նշում է նաև Արարատի նշանավոր կարմիր ներկով ներկված հյուսվածքներ։
Մ. թ .ա. 3—1 դարերի հունական, հռոմեական պատմիչների վկայությամբ որդան կարմիրը համարվել է ամենագեղեցիկ ներկը, որով ներկում էին թագավորական զգեստներ, գործվածքներ, գորգեր, նաև ձեռագրեր։ Որդան կարմիրի մասին գրել են հայ պատմիչներ Ղազար Փարպեցին և Մովսես Խորենացին, հետագայում՝ Ղևոնդ Ալիշանը։ Ըստ Հ. Մանանդյանի՝ 9-րդ դարից սկսած՝ արաբական պատմիչները Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը անվանել են որդան կարմիր ներկի քաղաք։ Մանրանկարչության մեջ, շնորհիվ բարձր լուսակայունության, որդանով կատարված նկարները ցայսօր հմայում են իրենց պայծառությամբ։ Դրանց շարքում առանձնացնամ են Թորոս Ռոսլինի կատարելության հասնող մանրանկարները։
Հետագայում, 16-րդ դարում կակտուսների վրա ապրող մեքսիկական որդանը համաշխարհային շուկայից հայկական որդանին դուրս մղեց։ Այնուհետև որդան կարմիրի տարածման շրջաններում էթնիկական փոփոխության հետևանքով, երբ վերաբնակվեցին քոչվոր անասնապահ ցեղերը և Արաքսի զույգ ափերը դարձան արոտավայրեր, հայերը աստիճանաբար տեղափոխվեցին Այրարատի նահանգի նախալեռնային և լեռնային գոտիները։ Դա ևս պատճառ հանդիսացավ, որ ժամանակի ընթացքում մոռացվի որդան կարմիրի արտադրությունը։ Սակայն հայկական որոշ վայրերում պահպանվեցին մանրանկարչության մեջ օգտագործվող ներկի պատրաստման եղանակները։ Տեղին է նշել 19-րդ դարի սկզբին որդան կարմիրով զբաղվող էջմիածնի Մայր տաճարի եպիսկոպոս, Երևանցի, Սահակ Ծաղկարարին (1780— 1858)։ Ծաղկարարը իր ժամանակի լավագույն մասնագետն է եղել։ Նա գրել է «Բազմավեպ ձեռագիր հիշատակարանը», որտեղ պատմում է իր կեսդարյա կյանքը Էջմիածնում (Մատենադարան N 6247, 9020, 6246 և 6243)։
Սահակ Ծաղկարարը միջատին սպանելու և ներկ ստանալու ուղղությամբ բազմաթիվ փորձեր է արել, քանի որ ինչպես պարզվել է որդան կարմրին մեռցնելու եղանակից շատ բանով է կախված ներկի որակը։ Սառը և տաք քացախաթթվի, կրի փոշու, մաքուր կրաջրի, գինու, ծծմբական անհիդրիդի հետ փորձեր կատարելուց հետո, ի վերջո միայն պոտաշի լուծույթը գինու հետ հանգեցրին բավարար արդյունքի։ Ապա սկսվում են ներկ պատրաստելու փորձերը՝ երեք եղանակով։ Պահպանվել է Անդրկովկասի կառավարչի դիվանատան արխիվային ֆոնդը, որտեղ Ծաղկարարի գրությունն է՝ հայերեն բնագիրը և ռուսերեն թարգմանությունը, որդան կարմիրը մեռցնելու և ներկ պատրաստելու վերաբերյալ։
Ծաղկարարը խնդրում է իր աշխատանքի արդյունքը հայտնել ուր որ պետք է, հուսալով արժանի լինել ռուսաց կայսրին և հայոց թագավորին։ Այս նամակի արդյունքը լինում է այն, որ Վրաստանի կառավարչապետ բարոն Դ. Վ. Ռոզենը հատուկ սկսում է զբաղվել այդ հարցով։ Նա Հայաստանից դուրս է գրում որդան կարմիրի նմուշներ և ներկը։ Դա առիթ է հանդիսանում, որ Կայսերական Ակադեմիան 1830–ական թվականներին որդանը տեղում ուսումնասիրելու նպատակով Հայաստան է գործուղում ակադեմիկոս Համելին, որն այդ նյութերի հիման վրա 1835 թ. գրում է իր հայտնի աշխատությունը Արարատյան որդանի մասին՝ ռուսերեն և գերմաներեն լեզուներով։
Սահակ Ծաղկարարը իր պատրաստած ներկով նկարազարդում է 4 կտավ թաշկինակ՝ որդանի տարածման վայրերը՝ «… Թաշկինակի եզերքը եղել է ծաղկավետ հաշյա, մեջն էլ Մասիս լեռն իր դաշտով, որի ձյունապատ գլխին Նոյի տապանը, աղեղնաձև ծիածանը, բժշկարար սուրբ աղբյուրը, նրա ստորոտը, Արաքս մեծ գետը, նրա այս ու այն կողմը, խոր Վիրապը իր լեռնանման բլուրներով հանդերձ և այս ու այն կողմերի շրջապատը և Սև ջուրը, ամեն տեղ լիքն է։ Այդ թաշկինակներից մեկը նա նվիրում է կաթողիկոսին, ապա Ներսես սրբազանին, Հնդկաստանի առաջնորդին, այնուհետև՝ գեներալ Բեյբութովին…», որը շնորհակալությամբ ընդունեց թաշկինակը և համարում է, որ դա իրեն նվիրել է Երևանը և Սուրբ Աթոռը, դրա համար նրան բարերար եմ համարում, որ ընդունեց իմ խնդրանքը, որպեսզի մատուցի որդանի տեխնիկան, նրա հետ միասին որդերը և ձվերը՝ Ռոզենին։
Սահակ Ծաղկարարը իր ծառայությունների համար 1834 թ. ռուսական կառավարությունից նվեր է ստանում մեղեսիիկե ականակուռ մատանի, ապա 1839 թ. կայսրը նրան տարեկան 200 ռ. ցմահ թոշակ է նշանակում։ Ծաղկարարի պատրաստած ներկի կիրառումը սահմանափակվում էր նկարչության և կաթողիկոսական կնիքի համար։
Միքայել Նալբանդյանը մեծ նշանակություն էր տալիս Ծաղկարարի գիտելիքներին, հատկապես ներկի պատրաստման գործում։ Հայտնի է, որ նա 1863 թ. բանտից եղբորը՝ Ղուկասին նամակով խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Արաքսի հովտում գտնվող «որդերի» վրա։ Սահակ Ծաղկարարի մահից հետո գերեզման իջավ ներկ պատրաստելու եղանակը։ Մինչդեռ ըստ Նալբանդյանի, եթե մատչելի լեզվով գրվեր որդերի մասին, Արարատյան դաշտի շինականները դրանից մեծ օգուտ կքաղեին։
20-րդ դարում քիմիայի զարգացմանը զուգընթաց բնական ներկերը փոխարինվեցին էժանագին անիլիննային ներկերով։ Արդյունաբերությունը սակայն մեծ կարիք է զգում բնական կարմիրի, որը ի հակակշիռ քիմիականի խիստ լուսակայուն է և միանգամայն անվնաս սննդարդյունաբերության մեջ օգտագործելու համար։
Ներմուծվող թանկարժեք մեքսիկական ներկին փոխարինող գտնելու համար 1929 թվականին, սովետական կառավարության նախաձեռնությամբ, հայկական որդանը արտադրության մեջ օգտագործելու նպատակով Մոսկվայի պետհամալսարանից գործուղվում է արշավախումբ՝ Արարատյան դաշտում հետազոտություններ կատարելու համար։ Արշավախամբը ղեկավարում էր Ռ. Կուզինը, որին տեղում մեծ աջակցություն էր ցույց տալիս անվանի միջատաբան Մամիկոն Մակարյանը։ Չնայած արշավախմբի երեք տարվա աշխատանքներին, շատ հարցեր մնացին անավարտ և չլուսաբանված։
1971 թ. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտը ձեռնամուխ եղավ մանրամասն ուսումնասիրություններ կատարելու (լաբորատորիայի վարիչը տողերիս հեղինակն էր, ապա՝ Ռ. Սարկիսովը)։ Պարզվեց որդան կարմիրի տարածվածությանը, պաշարները, ճշտվեց զարգացման ցիկլը և շատ այլ հարցեր, որոնք կնպաստեն որդանն օգտագործել որպես արդյունաբերական հումք։

No comments:
Post a Comment