ՀԱՅԵՐ!!!

Mar 16, 2011

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը  ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվկյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերում:
Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելիմեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրանց կյանքը:
Անվերջ չարչարանքի և գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների և վսեմ մի հավատիպայծառ պատկեր չէ՞ միթե մեր հոգևոր հայրենիքի ասպետ-զավակների կյանքը:
Եվ եթե այսօր մեկը ոչնչի տեղ է դնում նրանց` այդ ոգու ասպետներին ու միևնույն ժամանակծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջև, ես չեմ հավատում նրան, ես զզվումեմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից:
Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում էնա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն գեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղե, այլ իրներսը, իր հոգու խորքը` տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանությունէ ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան և Մուշ և Էրզրումին:
Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ ու անհավատ, այլ կամքի մի գերագույն թափովկձեռնարկե այդ հոգևոր հայրենիքի վերակառուցման:
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի հայրենիք, որ մենք այսօր կամենում ենքկենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:
Մեր հոգևոր հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքերըկանգնեցնելու համար որպիսի~ ջերմ սեր, որպիսի~ անձնվիրություն, որպիսի~ բուռնոգևորություն է հարկավոր:
Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մերայդ հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանիհամար...Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր ենմեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ոչ բելգիացիք են մեծ ազգ, ոչ նորվեգիացիք, մինչդեռ որպիսի~ դյութական անուններ են դրանք, որքա~ն սիրելի ոչ միայն իրանց` այդերկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար...
Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայնաշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերություններիմի նոր դասավորում ստեղծեն, այլև գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն:
Եվ հիրավի: Այսօր մեր առջև կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մերհոգու համար. նրանք իրանց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան:
Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ: Սակայն ես կուզեի որոշ հետևողականությունգտնել իրերի ընթացքում և որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր էանել:
Մեր մեռած կյանքը կարծեք թե այսօր կենդանության նշաններ է ցույց տալիս։ Թող լինեն այդնշանները տարօրինակ և երբեմն այլանդակ, բայց ես կուզեի վերագրել այդտարօրինակություններն ու այլանդակությունները անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալիստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա:
Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառածհայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորինգիտակցությամբ, մի անսասան բաղձանքով կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ հոգևորհայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող հոգևոր Հայաստանին: Չէ՞ որ նյութականկորուստները միշտ կարելի է վերադարձնել, իոկ հոգևոր կորուստն անդառնալի է:
Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները` դրանք միշտ կան ևդրանց դեմ, այո', պետք է կռվել:
Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն` առանց այդավելորդ է և արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջել, քանի որերբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձերզոհաբերումները, ձեր կռիվը` այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար։
Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայմտավորականությանը:
Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը:
Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի և հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մերհայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում էայսօր իր արյունը:


Վահան Տերյան

Mar 13, 2011

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԵՏԵՎԱՆՔ է...

Հասարակական գիտակցության ձևավորման գործընթացում ամենակարևորը պահպանողական գործոնն Է, որ հասարակական գիտակցության մեջ մուծվում Է սովորույթի ուժով։ Բավական Է միայն սովորույթների թափանիվի պտտման ուղությունը փոխել ըստ հարկի և կփոխվի մտածողության գործելակերպը։ Այդ դեպքում ստանդարտների գնահատումը կարող Է կատարվել արհեստականորեն պատվաստված օտար, նեղ կենսական շահերին համապատասխան՝ ազգային ընդհանրական շահերի փոխարեն։
Պատվաստումը համարվում Է հաջող կայացած, եթե ժամանակի ընթացքում նոր սովորույթը թվում Է ծանոթ, բնական, բերում Է կարգ ու կանոնի, հաստատում կայուն վիճակ։ Որքան Էլ նոր տեղեկույթը ամբողջությամբ խեղաթյուրված լինի՝ մակերեսային ըմբռնողականության համար դառնում Է անհատի հոգեկան անկապտելի տարրը։
Վերլուծելով մեր անցյալը հնարավորինս անկողմնապահորեն ու իրատեսորեն, նկատում ենք, որ մեր հիմնական թշնամին եղել Է գաղափարական։ Նա եղել Է լրջամիտ, հստակ իմացել Է իր անելիքը, այն ինչ կոչվում Է լուծ՝ նա նետել Է մեր դեմ և ստիպել որ դա կամավոր, հենց մեր ձեռքերով դնենք մեր վզին։
Դավաճանությունը կատարվել Է ամենամոտիկների ձեռքով մարդասիրության և ընդանրապես սիրո քարոզի հիման վրա։ Այս քարոզի հիմնարար Էությունը սուտն Է, խաբեությունը որ կոչված Է իրոք քող, դիմակ լինելու համար։ Մեր պարարտ հողում օտար սերմերը այդ սիրով Էլ ցանված են եղել վաղուց, վաղուց Էլ բերքը հավաքվել Է և հավաքվում Է այսօր։ Սակայն «գործը» փակված չէ. փորձենք այն բացել էջ առ էջ.

ԷՋ Ա. Մովսեսը համարվում է հրեական կրոնի՝ հուդաիգմի հիմնադիրը։ Իսկ քրիստոնեությունն ու իսլամը հիմնված են հուդաիզմի վրա, ահա թե ինչու քրիստոնյաններն ու մահմեդականները, հրեաների նման Մովսեսին նույնպես համարում են աստծո պատվիրակ, սուրբ ու Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի (Հնգամատյանի) հեղինակ։ Զավեշտական է, որ հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի հետնորդներն անվերապահորեն ընդունում են, որ Հնգամատյանը գրված է անձամբ Մովսեսի կողմից և թելադրված է անձամբ Եհովա աստծո կողմից, չնայած որ այդտեղ նկարագրվում է նաև Մովսեսի մահն ու հուղարկավորությունը։ Գիտնականները պնղում են ավելին, խախտված են պատմական դեպքերի ժամանակագրությունը, աշխարհագրական տեղանունները և այլ։ Այս ամենն իհարկե առողջ բանականությունից հրաժարվել չցանկացող, սակայն դեռ «հավատացյալ» մնացածների մոտ կասկածներ է առաջացնում, սակայն ցանկացած կրոնի համար կասկածելի հարցերի առաջ աչք փակելն ու սթափ դատողունակությանը խլացնելը նրա կարևոր հատկություններից է։ Մեր խնղիրն իհարկե աստվածաբանական վիճաբանություն սկսելը չէ, քանի որ հարցադրումը ձևակերպվում է հստակ և այս կերպ.
-Ինչո՞ւ ազգայնականները, որոնք իրենց նաև քրիստոնյաներ կամ մահմեդականներ են համարում, և թվում է թե քաջ գիտակցում են սեփական և մյուս ժողովուրդների վզին փաթաթված հրեւս– սիոնիստական լուծը, չեն տեսնում, որ իրենք ինչ որ մի պահից սկսած՝ կրում են հրեական կրոնը՝ Մովսեսի հնգամատյանի միջոցով։ Հնագույն հեթանոսական կրոնները, այդ թվում և հայկականը, հիմնված էին Արևապաշտության՝ լույսի, ջերմության, կենարար պաշտամունքի վրա։ Հուդա-քրիստոնեական կրոնը, իր «աստվածաշնչային» հրահանգավորումներով դրանց բոլորին մահվան դատապարտեց. «Վտարեք երկրի բոլոր բնակիչներին ու ոչնչացրեք։ Ոչնչացրեք և դրանց ձուլածո պաշտամունքներն ու բոլոր պատկերները, բոլոր սրահները թալանեցեք։ Բոլոր հողերը գրավեցեք և այդտեղ բնակվեցեք»։ Բնականաբար հուդայական նման անմարդկային պատգամները «մարդասիրորեն» էին կիրառում քրիստոնեությունը տարածողները, մյուս ժողովուրդներին կերակրելով ապագգայնությամբ ու թուլամտությամբ՝ իրենք իրենց հեռու պահելով դրանցից։ Քրիստոնեությունն ու իսլամը հուղաիզմի Էքսպորտ տեսակներն են, որ հրեաներն արտադրել ու արտահանել են մյուս ժողովուրդներին հոգեպես ու գաղափարապես թուլացնելու. իրար դեմ լարելով նաև նյութապես ու ֆիզիկապես տկարացնելու, հետեաբար և իրենց ենթարկելու նաատակով։


ԷՋ Բ.
Հուդաիզմի զարգացման առաջընթացի հետագա փուլը՝ քրիստոնեությունն էր։ Ըստ ծագման Հիսուսը մաքուր հրեա էր՝ Աբրահամի և Դավթի ուղղակի ժառանգը, և որպես հրեա՝ թլպատվեց ծննդյան ութերորդ օրը։ Այդ առթիվ քրիստոնյանները հետագայում հայտարարեցին մեծ տոն, որ նշում են նոր տոմարով հունվարի մեկին, թեև հուեւլարի 1-ը որպես Նոր տարի հռոմեական կայսրությունում նշվում էր ավելի վաղ, այս թ. ա. 46 թվականից Հուլիոս Կեսարի հրամանով։ Սակայն տերտերները Հիսուսին անմիջապես չաստվածացրին։ Միայն 325 թվականին Նիկեայի Առաջին Տիեզերական ժողովում, եկեղեցու հրեա-մասոնական հոգևորականները ձայների մեծամասնությամբ նրան նշանակեցին «աստված»։ Իր այդ նոր պաշտոնում հրեա Հիսուսը հետմահու շատ կարևոր խնդիր էր լուծում՝ հրեական հանցախմբի հանձնարարությունը, մնացյալ ժողովուրդների հոգևոր տարալուծում։ Դավթի որդին հստակ նպատակ ուներ՝ կոտրել ժողովուրդների ինքնապահպանման բնական ձգտումն ու ընդդիմանալու ճիգերն այլոց հարձակման դեպքում, հատկապես հրեական նվաճմանը։ Քրիստոսը քարոզում էր. «Դուք լսեցիք, թե ինչ են ասում, ակն ընդ ական, ատամ ընդ ատամ։ (Սա իրատեսական հրահանգն է, որ վերաբերվում է միայն հրեաներին, իսկ մնացյալներին ահա թե ինչ է սովորեցնում,-Ն. Ն.) Իսկ ես ասում եմ ձեզ. մի ընդդիմացեք չարին։ Ով կխփի ձեր աջ այտին, նրա կողմ շրջիր և մյուսը։ Ով կցանկանա վերցնել շապիկդ՝ վրայինդ էլ տուր (տուր և վարտիքդ)»։ Քարոզի այս սկզբունքը՝ «Մի դիմադրիր չարին», գլխավորն է քրիստոնեության մեջ։ Այս պախարակելի միտքը Քրիստոսն իր հավատարիմ գործակալների միջոցով աշխատում է տեղադրել անմիտ հավատացյալների գլխում դրանց չառարկող ճորտեր դարձնելու բուն նպատակով։ Հրեաներն իհարկե շատ կցանկանային, որ քրիստոնյա ճորտերն իրենց այնպես պահեին, ինչպես սովորեցնում է Եհովա աստծո պաշտոնը վարող Հիսուսը։ «Դուք գիտեք ինչ էր ասվում. «Սիրի ր մերձավորիդ և ատիր թշնամուդ», իսկ ես ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք անիծողին, աստվածացրեք ձեր ատողին, աղոթեցեք ձեզ նեղացնողների համար...»։ Քրիստոնյան պիտի լիներ իրական ստրուկ։ Նման ստրուկն անկասկած գերադասելի էր հին ստրուկներից, որոնք երբեմն ծառանում էին։ Իսկ այս նոր ստրուկի մոտ շղթաներն ուղիղ գլխի մեջ էին, գիտակցության մեջ։ Հոգևոր ճորտը՝ քրիստոնյան, ջհուդներին ավելի շահավետ էր, քան հին միջոցներով ճորտացվածը։ Քրիստոսի քարոզչությունը ճգնում է բացառել մարդկանց դիմադրությունը հրեական զավթմանն ու աճին։ Քրիստոնեությունն արդյունքի հասավ, չնայած ամբողջ ապազգայինին, քանզի դիմեց և բնականին՝ սրին ու կրակին, դրանցով բնաջնջելով ժողովուրդների առողջ ուժերրը, այլ ոչ թե մյուս այտն էլ հակառակորդին տրամադրելով, ինչպես քարոզում է առ այսօր այլոց։ Ինքը և այսօր դեռ նվաճում է, իսկ այլք կորցնում, ըստ որում ոչ միայն ռազմաճակատում։ Ինչն ավելի սարսափելի է՝ նվաճում է մարդկանց ուղեղը, առնում հոգին, տեր կանգնում կյանքին...Գարեգին Նժդեհը ի խորոց սրտի հարցում է հղում հայ ժողովրդին. «...Ի՞նչը մղեց քեզ միամտորեն հավատալու ցնորապաշտ Նազովրեցու վսեմ, բայց վտանգավոր խոսքին։ Ո՞վ ասաց, որ թույլը մեղավոր չէ, որ թույլ է, և ուժեղը երախտիք չունի, որ ուժեղ է։ Դու խաբված ես ժողովուրդ, դու զոհն ես քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակում է մնալ որպես ներկ և շպար, որպես քող և դիմակ ուժեղների հոգու համար»։ Քրիստոնեության (հուդաիզմի) ընդունումով հայկական արիական մտածողության թափանիվը շուռ եկավ հօգուտ հրեականի։ Հայ ցեղի պահապան աստվածները կործանվեցին՝ տեղը զիջելով հուդաիզմի սրբերին։ Յուրաքանչյուր գաղափարական զիջում տանում է նաև բարոյական, հոգևոր, նյութական անկման։ Իսկ այն, որ քրիստոնեությունը հայ ժողովրդի բնական դիմադրողականության հատկությունը անկում տարավ, ընդուպ մինչև հայ ժողովրդի ամենաողբերգական էջը՝ ցեղասպանությունը, ապացուցում Է պատմությունը։ Գիտելիքներ կան, որ հատկապես խանգարում են սթափ դատողականությանը։ Ոչ ուսյալը շատ դեպքերում թերուսից ավելի արդյունավետ է դիմակայում վտանգին։ «Անհարգի վերաբերմունք կյանքի հանդեպ», «կյանքի արժեզրկում» քրիստոնեության բերած գաղափարախոսությամբ անընդհատ ներշնչվում Էր մոռանալ արիական ծագումնաբանությունն ու կյանքի կենսունակության պահանջները, և որպեսզի հայը լինի առաջադեմ՝ պետք Է հրաժարվի սեփական աստվածներից։ Եզովպոսը մի այսպիսի առակ ունի. «Գայլերը փորձում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց դա նրանց չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին։ Իրենց նպատակին հասնելու համար գայլերը դիմում են խորամանկության և ոչխարների մոտ պատվիրակներ են ուղարկում, որոնք ջանք չեն խնայում նրանց համոզելու, որ իրենք անտառում խաղաղ կապրեն, եթե հրաժարվեն շների պահպանությունից։ Այդ չար շներն են խանգարում իրենց բարեկամությանը, պետք է քշել դրանց։ Ոչխարներին հրապուրում է գայլերի հետ բարեկամանալու հեռանկարը և նրանք վարվում են գայլերի խորհրդով, հետևաբար մնալով անպաշտպան, հեշտությամբ հայտնվում «նոր բարեկամների» ստամոքսում»։ Հրեաները հենց նման խորամանկ պատվիրակների քարոզներով էլ կարողացան խաբել մեր պապերին՝ համոզելով հրաժարվել Հայ ցեղի պահպանման աստվածներից՝ հօգուտ իրենց հետ բարեկամության։ Հետագայում նույնպիսի «նոր բարեկամներ» դարձան նաև երիտթուրքերը։

ԷՋ Գ
. Քրիստոնեությունը, բնական զարգացման վերելք ապրող Հայաստանին որպես «փրկագոտի» մատուցվեց հռոմեական կայսրության անկումից հետո հզոր երկիր դառնալու տեսլականով։ Այն ինչը բժիշկ, փրկիչ էր ներկայացվում՝ իրականում պարզ մոլորություն էր, ռազմական ուժին փոխարինելու էր եկել նոր հավատ՝ սին խոստումներով։ Դա մի ինքնախաբություն էր, երբ դուրսը իրական պատերազմ էր։ Արցախյան ազատամարտի առաջին տարիներին, մեր հետ դիրքերում էր հայտնվել նաև ոմն հավատացյալ։ Սա ամեն կերպ փորձում էր համոզել, որ հայի դժբախտությունների պատճառն այն է, որ հեռացել է «ճշմարիտ» հավատից , հարկավոր է անընդհատ աղոթել առ Քրիստոս, նա ողորմած է, կգթա։ Հավատացյալն ինքնամոռաց աղոթում էր, իսկ «Հիսուսը» նրա վրա ուշադրություն չէր էլ դարձնում և թուրքերը շարունակում էին կրակել։ Ես նրան խորհուրդ տվեցի անցնել թուրքերի կողմը և քրիստոնեություն քարոզել նրանց, և եթե նահատակվի ինչպես քրիստոնեությունն առաջինը Հայաստան ներմուծած «կույսերը», հետագայում կսրբանա թուրքերի կողմից։ Նա իհարկե վախեցավ այդ հեռանկարից, ինչպես որ այժմ մեր եկեղեցու սպասավորները, որոնք իրենց բարեկեցիկ կյանքը չեն թողնի ու վտանգելով երկրային կյանքը՝ չեն գնա թուրքերի մոտ, քրիստոնեություն տարածելու՝ հանուն հայ ժողովրդի բարգավաճման կամ գոնե հանուն իրենց երկնային երջանիկ ու հավիտենական կյանքի։ Իսկ ի՞նչ կկատարվեր, եթե հայերը ազգովի հավաքական ուժ ցուցաբերեին և մերժեին քրիստոնեությունը։ Ահա թե ինչպես է այդ հարցին անկաշկանդ ու համարձակ պատասխանում բանաստեղծ Խաչիկ Դաշտենցը. «Թե մնայինք հեթանոս, /Այսքան չէինք մորմոքի։ /Եվ ի՞նչ տվեց անամոթ, /Սուտ Եհովան մեր ազգին.../ Անվերջ օգնեց թշնամուն, / Անվերջ զարկեց մեր բազկին.»։ Իսկ մեծ հայրենասեր Րաֆֆին իր վերլուծություններում հանգել է հետևյալ հստակ եզրակացությանը. «Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա´նք խլեցին մեր սիրտն ու քաջությունը, նրա´նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրն ու թագը, վերցրեց խաչը և մտավ Մանիա այրը ճգնելու...Ո՜վ Հայոց հին աստվածներ, ո՜վ Անահիտ, ո՜վ Վահացն, ո՜վ Հայկ, դու´ք փրկեցեք մեզ...»

ԷՋ Դ. Թե ինչպես և ինչու Հայաստանում տարածվեց քրիստոնեությունը, խորը վերլուծության է ենթարկել հայ մեծ պատմաբան Լեոն. «Այդ մի գաղափարական շարժում չէր, մտցված ժողովրդական զանգվածների մեջ՝ համոզում, գիտակցություն առաջ բերելու համար։ Այդ մի հրաման էր. ձևական արարողություն։ Գրիգորը լուսավորում էր ոչ թե խոսքով, համառ ու երկարատև քարոզչությամբ, այլ հրով ու երկաթով։ ...Հիմնովին կործանել հեթանոսական տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին՝ այս էր, որ Գրիգորի համար նշանակում էր «տարածել քրիստոնեություն», երբ թագավորական զորքերի գլուխ անցած մի տեղից թռչում էր մյուս տեղը մեհյանները քանդելու և քուրմեր փախցնելու համար... »: «Իսկ իսկությո՜ւնը.,.,-գրում է Պարույր Սևակը, –/Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով /Ուրիշի տուն ու երկինք էր մտնում /Օտար վարք ու բարք, /Օտար ծես ու կարգ...»։
Հմայելու առաջին վարպետի իրավունք ձեռք բերած և գործելու անսահմանափակ լիազորություններ ստացած Գրիգորն օգտագործելով խարդավանքի, ներքին պառակտումներ ստեղծելու և խոստումներ շռայլելու իր ձիրքերը կարողացավ հայ ազնվականությանը «ուժեղ ու միասնական Հայաստանի» հեռանկարով գայթակղել և լարել իրար դեմ։ Հզոր Հայաստանի ձգտում էր յուրաքանչյուր հայ նախարար։ Երկիրն իրոք բուժման կարիք ուներ, և գուցե նաև հանուն դրա նրանք տուրք տվեցին նախնիների հավատի ուրացմանը։ Հուդաիզմը հայերին որպես բուժում առաջադրվելով՝ նախ ապաուժականացրեց և ծածկվելով բռնակալի իր սարսափելի այլանդակությունը քրիստոնեության թվացլալ անմեղությամբ փաստորեն տեր դարձավ ողջ երկրին։ Միայն արտաքնապես բարոյական կերպարանք ունեցող քրիստոնեությունը հայ ժողովրդին զրկեց բանականության պայծառ լույսով ղեկավարվելու ունակությունից, և բնազդական ինքնապաշտպանությունը փոխարինվեց հետմահու «երջանկություն» տանող պատրանքով։ Հայ ժողովուրդն իր ամբողջ մոլեռանդությամբ նետվեց «փրկչին» փրկելու գործին, նահատակության՝ հանուն հետմահու կյանքի, իսկ դա արդեն բուժում չէր, այլ լուրջ հիվանդություն, որ ձգվելով երկար՝ միայն մեկ հետևանք կարող էր ունենալ՝ կործանում։ Բժիշկը հիվանդին ասում է. «Մենք երեքով ենք. ես, դու և հիվանդությունը, եթե դու միանաս ինձ՝ հիվանդությունը կմնա մենակ և մենք կհաղթենք նրան»։ Բայց վա՜յ այն հիվանդին, երբ բժիշկը միանում է հիվանդությանը։ Վա՜յ հայ ժողովրդին, որի բժիշկը հուդաիզմին միացած քրիստոնեությունն է։ Այսօր յուրաքանչյուր հայրեն ասեր հայ, եթե իր մեջ դեռ կրում է պատմական առողջ զգացողություն, խաբեությունը հայտնաբերելու, հասկանալու և դրան հակադրվելու համարձակություն, որքան էլ դառը լինի՝ պարտավոր է արդեն բարձրաձայն ասել ճշմարտությունը, որպեսզի սկսի նաև իր և իր ժողովրդի ճշմարիտ բուժումը.

1915թ. Հայոց ցեղասպանությունը հանկարծակի տեղի չունեցավ. Դա հայերի դիմադրողականության թուլացման նպատակով, մոտ մեկուկես հազարամյակ առաջ հուդաիզմի նախապատրաստած և վարած հետևողական քաղաքականության արդյունքն էր, որ հրեաները կարողացան չորրորդ դարում ցանած սերմերի պտուղները քաղելով, քսաներորդ դարի սկզբներին առատ հունձ կատարել մոտ մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացում, այս անգամ՝ իրենց երիտթուրք ժառանգների միջոցով իրականացնելով այն, ինչն ընդունված է անվանել հայոց ցեղասպանություն:

Mar 12, 2011

Սրբազան Արարատը. նոր մեկնաբանություններ

Ժամանակ առ ժամանակ մարդկությունը ստիպված է լինում վերանայել իր պատկերացումներն ու աշխարհաճանաչողական ընկալումները: Դարեր շարունակ համարվում էր, որ մարդկությունը մի մեծ ժամանակահատված ապրել է բարբարոսության ու տգիտության մեջ: Իսկ նրա հնագույն աշխարհաճանաչողական դրսևորումներն ընկալվել են որպես շրջապատի վերաբերյալ մանկական պարզամիտ պատկերացումներ և սնոտիապաշտության հետևանք: Մինչդեռ այսօր միանգամայն այլ տեսակետ է իշխում: Հատկապես լրջորեն չեն ուսումնասիրվել հին հայկական հավատալիքները. համարվել է, որ դրանք ձևավորվել են հարևան ազգերի ազդեցությամբ: Սակայն վերջին տասնամյակի ուսումնասիրությունները համադրելով մեզ հասած փոքրաթիվ տեղեկությունների հետ, կարելի է ցնցող բացահայտումներ անել:
Ճիշտ է` քրիստոնեության առաջին տարածողները կցկտուր տեղեկություններ են տվել մեր հին հավատի սրբավայրերի մասին, այնուամենայնիվ դրանք հիմք ընդունելով` կարելի է համարել, որ սրբավայրերը տեղակայված են եղել երեք մեծ տարածաշրջաններում` Արաքս, Արածանի և Արևմտյան Եփրատ գետերի ափերին: Արածանի գետի ափին էր գտնվում Իննակնի կոչվող սրբավայրը: Այս սրբավայրի մասին տեղեկություններ է թողել Զենոբ Գլակը, նա մասնակցել է և տեղի սրբավայրերի ոչնչացմանը: Նա նշում է, որ այս տարածքը նույն անվամբ սրբազան է եղել նաև պարսիկների ու հնդիկների համար:
Իսկ Ղևոնդ Ալիշանը խոսելով հին հայերի հավատքի մասին` կատարել է մի շարք կարևոր բացահայտումներ: Առաջին հերթին` Արաքս գետի ափի սրբավայրերի առնչությամբ շեշտում է, որ դրանք խորհրդանշում էին սրբազան Յոթին, Է-ին, Աստծուն: Ապա նա քննում է «աստված» բառը: Բառի նախաքրիստոնեական ծագումը հիմնավորելուց հետո Ղ. Ալիշանն այն համեմատում է հնդկական Վեդաներում հանդիպող Աստուատթան և պարսկական Ավեստայում Ասդվատ հասկացությունների հետ: Երկուսն էլ մատնանաշում են երկնային էություններ, և կարելի է նույնացնել հնդեվրոպական և համաշխարհային հավատալիքներում գոյություն ունեցող Կենաց ծառի հետ, որի ճյուղերը երկրում են, իսկ արմատները` երկնքում: Հայագետը պնդում է, որ սրբազան Յոթին նվիրվում էր հատուկ սրբավայր, որը կոչվում էր Վռամյան կրակ: Հայերը, ինչպեսև Հայկական լեռնաշխարհից դուրս եկած մյուս ժողովուրդները, աշխարհը և նրանում կատարվող երևույթները դիտում են Սուրբ երրորդության համակարգում, ուստիև հնագույն կրոններում առկա էին գլխավոր երեք աստվածությունները: Օրինակ` հնդկական Բրահման, Վիշնան և Շիվան: Հայքում` Վանի թագավորության շրջանում երրորդությունը կազմում էին Խալդին, Թեշուբին և Շիվինին: Հետագայում ևս հայերն ունեցան երկրային Սուրբ երրորդություն` Անահիտ, Նանա, Բարշամա: Եվ երկնային երրորդություն` Միհր, Վահագն, Վահէ: (Սրանք դիցուհիներ և դիցեր են. սխալ է կոչել աստվածուհիներ և աստվածներ): Կնշանակի` Աստվածն ու Կենաց ծառը մի էություն են, որը միացնում է երկինքն ու երկիրը:
Արամազդ դիցի գլխավոր սրբավայրը գտնվում էր Արևմտյան Եփրատի ափին: Այդ տարածաշրջանում էր նաև Երզնկա քաղաքը: Հավանաբար քաղաքի անունը ծագում է Էր-զնկ-կա հասկացողությունից, որը նշանակում էր Արի զնգոցը (ձայնը) կա (այստեղ է): Նշանակում է` Երզնկան եղել է Արամազդին նվիրված քաղաք: Իսկ ըստ հին հայերի` Արամազդը տիեզերական ոգու` Արայի լրաբերն էր: Սա լավ երևում է նաև Արամազդ անվան մեջ` Ար (տիեզերական ոգի), Ամ (այժմ նշանակում է տարի, իսկ հնում հավանաբար նշանակել է նաև ամբողջական), Ազդ (սրբազան լուր):
Այսպիսով կարող ենք պնդել, որ Արաքսի շրջապատը նվիրված է եղել տիեզերական Յոթին, Արածանին` Իննին, իսկ Արևմտյան Եփրատը` Ութին: Իսկ այս գետերն իրենց վտակներով սկիզբ են առնում Բյուրակնից: Կնշանակի` հին հայերը մեր հայրենիքը բաժանել են Յոթնակնի, Ութնակնի, Իննակնի և կենտրոնական` Բյուրակնի սրբազան տարածքների:
Նրանք հավատում էին, որ այս տարածքներից ավելի հեշտությամբ կարելի է կապվել տիեզերական ուժերի, տիեզերական կենտրոնների հետ: Ոչ միայն հայերը կամ Աստվածշնչի հեղինակները. հնագույն ժողովուրդները ևս սրբազան են համարել Հայաստանը` որպես մարդկության բնօրրան` դրախտ: Պարսիկներն առաջին մարդուն կոչում էին Արիման, իսկ Հնդիկները` Հայամարդա (հայ մարդ): Առավելապես սրբացվել է Մասիս սարը` որպես մարդկության փրկության վայր: Շումերները Մաշոու (Մասիս) սարը համարում էին աստվածների ժողովատեղի, այն վայրը, որտեղից նրանք խոսել են մարդկանց հետ: Նորագույն ուսումնասիրությունները, իրոք, բացահայտել են Մասիսի առանձնահատուկ լինելը: Նրանից հավասար հեռավորության վրա են գտնվում մայրցամաքների հարաբերական կենտրոնները: Մասիսն իր հիմքով ամենաբարձր լեռն է, բայց նրանից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Մասիսի սառցադաշտի ջուրը հալվելով` ներծծվում է լեռան մեջ և տարածվում ողջ Հայկական լեռնաշխարհով: Մինչև 1840 թ. Ակոռ գյուղի մոտ բխում էր միակ աղբյուրը, որի ջուրը համարվում էր սրբազան, և ասում են` բուժում էր բազմաթիվ հիվանդություններ, անգամ, ըստ վկաների, մաշկային բորոտությունը: Երբ հայերը հեռացան տարածքից, և Ակոռը դարձավ քրդաբնակ` երկրաշարժը գյուղը ավերեց: Աղբյուրն էլ ցամաքեց:
Ակադեմիկոս Հովհաննես Դավթյանն իր «Հիմնարար դաշտի տեսությունը» գրքում ապացուցում է, որ մեր գալակտիկան ունի հատուկ դաշտ, որտեղ գրանցվում և մշակվում է ողջ գալակտիկայի ինֆորմացիան: Այդ դաշտը, որը հեղինակը կոչում է Գեոնային դաշտ, ստացած ինֆորմացիան մշակում է և ուղարկում պատասխան ինֆորմացիա: Դրանով է պայմանավորված ողջ գալակտիկայի, երկրագնդի ու մարդկության զարգացումը: Վերջին տարիներին բազմաթիվ գիտնականներ սկսել են ուսումնասիրել ջրի հատկությունները: Պարզվել է, որ ջուրը կարող է ինֆորմացիա ընդունել, կրել և փոխանցել: Հիշենք` հնագույն շրջանում մարդիկ հավատում էին, որ գոյություն ունի «անմահական ջուր», որը բուժում է բոլոր հիվանդությունները, անգամ կարող է մահացածին կենդանացնել: Մեր ընկերների օգնությամբ կարողացանք Մասիսի գագաթից սառցաջուր բերել և ուսումնասիրել: Այդ ջուրը էներգետիկ ակտիվությամբ մի քանի հազար անգամ գերազանցում էր այլ աղբյուրներից վերցված ջրերին և երկար ժամանակ չէր կորցնում այն: Իսկ Մասիս բարձրացած մարդիկ հավաստում են, որ սարի գագաթին իրենք ունեցել են անհանգստության, նաև շրջապատից առանձնացված լինելու անհասկանալի զգացում, որն անհնարին է բացատրել:
Գուցե պատահական չէ, որ ինչպես հին հայերը, այնպես էլ հետագայում Հայոց եկեղեցին արգելում էին բարձրանալ Մասիս լեռը: Մեր նախնիները լավ գիտեին (դա կարելի է գտնել նաև մյուս ազգերի առասպելներում ու ավանդույթներում), որ Կենաց ծառը նույն սրբազան երկգագաթ լեռն է, որի վրա հենվում է երկինքը: Հնդիկները պնդում էին, որ այդ երկգագաթ լեռից սկսվում են կյանքի չորս գետերը, որոնց շնորհիվ կյանքը տարածվում է ողջ երկրագնդում:
Է-ն` կենաց ծառը, հայերի պատկերացմամբ` Աստվածը, Մասիս սարն է, որը տիեզերական կենտրոնից ստանում է ինֆորմացիա` Բացարձակի խոսքը և այն փոխանցում է երկրագնդի մյուս կենտրոններին: Այս ճանապարհով տեղի է ունենում երկրագնդի և մարդկության զարգացումը` համապատասխան Բացարձակի ծրագրավորման ու համակարգման:


Mar 11, 2011

Արարատ լեռը` տիեզերքի անտենա

    

                              Մեր հյուրն է պատմաբան Գուրգեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjOysmngvwHyFMfZojtNGjdVF13SDnwnXcoj_9GhIo_qBeY0SqnoPgG_GqERvbRe0Rfn8oZou8I6_vDK5b78GRsVdPXfLDgBFvKTSfUflSOJSE_pQHLNvEYciUUAhYRWwwW27yxLVG8CSw/s1600/Ararat.jpeg
- Գուրգեն, Դուք ասում եք, որ հայոց պատմությունը միտումնավոր կեղծել են: Ինչո՞ւ:
- Նախ` ոչ միայն հայոց պատմությունը: Ամենաուշը Ք. ա. 4-րդ դարից սկսվել է մարդկության ողջ պատմության կեղծումը: Խնդրեմ` եթե դիտենք պատմության ընթացքը, ապա Ալեքսանդր Մակեդոնացու կողմից նրա արշավանքների սկզբնական շրջանում ոչնչացվեց զրադաշտյան ողջ գրականությունը` 2000-ից ավելի սրբազան գրքեր: Ոչնչացվեց արիական մշակույթը` քրմերով հանդերձ: Մակեդոնացուց հետո մնացին միայն պատառիկներ: (Բայց գոնե հետագայում հիմնադրվեց Ալեքսանդրիայի գրադարանը, և դրանք հավաքվեցին այնտեղ): Ապա` խնդրեմ, ոչնչացվեց Պերգամենի գրադարանը: Ոչնչացվեց հայկական ողջ մշակույթը` առաջին քրիստոնյաների կողմից: Հենց իրենք են նշում` այնքան գիրք են լցրել Եփրատը, որ գետը վարարել է: Խոսքը հարյուրհազարավոր ձեռագրերի մասին է: Հնդեվրոպական կամ արիական քաղաքակրթությունը ոչնչացնելու համար գլխավոր թիրախ է ընտրվել հենց մեր երկիրը: - Ո՞վ է ցանկացել ոչնչացնել: - Գոյություն ունի տիեզերական պայքարի օրենք, ինչպես` լույսը և մութը, ծնունդը և մահը, սևը և սպիտակը, որոնք էվոլյուցիոն զարգացման բաղկացուցիչներն են: Նույն կերպ` մե՛նք չէ, ամբողջ աշխարհն է երկրագունդը բաժանել Արարատի ու Անանի երկրի, այսինքն ոգեղենության` արարման երկրի և նյութականության` Անանի երկրի` իր Քանան կենտրոնով: Պայքար է ընթացել նրանց միջև: Բնականաբար նյութականության կենտրոնի կողմից էլ ընթացել են համակարգված ոչնչացման այդ գործողությունները: - Այդպես` հին ժամանակներում: Բայց Դուք նաև ասում եք, որ հատկապես վերջին 200 տարվա ընթացքում կեղծվեց հայոց պատմությունը: Դա՞ ինչու եղավ: - 1600 թվականներից մենք պետություն չունեինք և ներկայացվում էինք որպես խեղճ, տանջված ժողովուրդ: Բայց եթե հայերը չեն հավատում հայկական աղբյուրներին, ասենք` Շահամիր Շահամիրյանին, ապա թող գոնե հավատան ռուս պատմիչ Գլինկային, որն իր պատմությունը գրել է ռուսական ցարի պատվերով և հատուկ նրա համար, որպեսզի վերջինս տեղեկանա, թե ինչ երկրի տեր է դարձել` գրավելով Հայաստանը: Գլինկայի գրքում նշվում է, որ 1600-1700 թթ. Հայաստանի հայ բնակչությունը եղել է 23 միլիոն: Հայերի ձեռքին է եղել համաշխարհային առևտրի 75%-ը, ընդ որում` աղի առևտրի 90%-ը, իսկ մետաքսի առևտուրն ամբողջությամբ` 100%-ով: Այսինքն մենք աշխարհում դրամաիրային հարաբերությունների սկսման պահին գտնվել ենք առաջատար դիրքում: Բնական է, որ Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հոլանդիան և մյուս երկրները չպետք է թույլ տային, որ համաշխարհային քաղաքական-տնտեսական հարաբերություններում հայ ժողովուրդը հզոր գործոն լիներ: Նրանք պետք է հայերին ներշնչեին, նաև «ապացուցեին», որ իրենք թույլ, ստրկացված ժողովուրդ են: Չինական փիլիսոփաներն են ասում` «Տիրում ես դու պատմությանը` տիրում ես ներկային, քո ձեռքին է նաև ապագան»: Այս է պատճառը, որ սկսած 1800-ական թվականներից` հայոց պատմությունն սկսվեց աղավաղվել: - Մենք հիմա պետք է նոր պատմությո՞ւն գրենք: - Պատմությունը չեն գրում: Պատմությունը ճշգրիտ գիտություն է: Այն պետք է ուսումնասիրել և հայտնագործել: - Մենք հնարավորություն ունե՞նք, կա՞ն սկզբնաղբյուրներ: - Բուլգակովը հանճարեղ միտք ունի, ասում է` ձեռագրերը չեն այրում: Բայց ցավոք` դեռևս հայտնաբերված չեն: Կան հնագիտական հսկայածավալ նորագույն հայտնագործություններ, որոնք կարող են օգտակար լինել այս գործում: Ասեմ, որ նույն պայքարը շարունակվում է: Թող որևէ մեկն ինձ բացատրի, թե ինչի համար Հայաստանի փոքրիկ հանրապետությունում ԱՄՆ-ը երեք հեկտար հողակտորի վրա հիմնեց դեսպանատուն և` հե՛նց Երևանյան լճի մետ: Այն դեպքում, երբ այդ հողերը գնելուց ընդամենը մի քանի ամիս առաջ այնտեղ պեղումների ժամանակ հայտնաբերվել էր շենգավիթյան մշակույթի շարունակությունը: Եթե 60-ականներին այդ մշակույթը հայտնաբերելու սկզբնական շրջանում ԽՍՀՄ-ը փորեց Երևանյան անիմաստ լիճը` քանդելով և ոչնչացնելով տեղանքը, ապա դրա շարունակության` նոր շերտերի հայտնաբերումը ստիպեց ԱՄՆ-ին նրա վրա շինարարություն անել: - Այսօ՞ր ինչու են Հայաստանից վախենում: Մենք շատ թույլ ենք, խոցելի ենք, փոքր ենք: - Հայաստանում և այլուր մշտապես խոսվում է հայության 10 մլն քանակության մասին: Մինչդեռ 1974 թվականին հայ առաքելական եկեղեցին իր հետևորդների շրջանում անցկացրել է մարդահամար և մոտավորապես նույն թվերը ստացել: Այս ժամանակից հետո կատակլիզմ չի եղել մեր ազգի կյանքում: Նշանակում է` այսօր նրանց թիվն արդեն ուրիշ է: Իսկ ըստ կաթոլիկ եկեղեցու տվյալների` նրա հետևորդ հայերն աշխարհում 0,5-1 մլն են: Թուրքիայի մահմեդական հայերը 3,5-5 մլն են` չհաշված Համշենի բնակչության մի ստվար մասը: Ամփոփելով այս և առկա մյուս տվյալները` կարող ենք արձանագրել, որ այսօր, կոպիտ հաշվարկներով, աշխարհում ապրում են մոտ 75 մլն հայեր, ովքեր գիտեն իրենց հայ լինելու մասին: Իսկ ըստ ՄԱԿ-ի տվյալների` տարեկան 6 տրիլիոն դոլար գումար է գտնվում ընդհանուր շրջանառության մեջ, որի ավելի քան մեկ երրորդը հայերի ձեռքին է: Հայերն ԱՄՆ-ում 3-4- րդ ազգն են` իրենց ֆինանսական ընդհանուր կարողությամբ: Այդպես և` Ռուսաստանում: Եթե մենք կարողանանք ստեղծել այն հիմքերը, որոնց վրա միավորենք մեր ազգին, կդառնանք աշխարհում եղանակ ստեղծող ազգերից մեկը: - Դուք Ձեր աշխատություններում ասում եք, որ հայերը մարդկության նախահիմքն են` նրանցից են սկիզբ առնում շատ ժողովուրդներ, հատկապես հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանողները: Ձեր տեսությունը փաստերով ամրապնդվա՞ծ է: - Այդպես մտածելու համար նախ հիմք է տալիս լեզվաբանությունը: Այսօր հայտնաբերված է ավելի քան 150 արմատ, որոնք բոլոր լեզուներում լինելով` բացատրվում են միայն հայերենով: Այդ մասին են վկայում նաև հնագիտական վերջին պեղումների արդյունքները: Հնագույն քաղաքակրթությունների հիմնական ուղղությունների բացատրությունները ևս կարելի է գտնել Հայաստանում: Սա ապացույց է, որ դրանք ձևավորվել են մեր երկրում: - Ձեր այս տեսությանը ծանո՞թ են այլազգի մասնագետները. ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը: - Իմ գրքի տպագրությունից հետո Անգլիայում Դեյվիդ Լեմ անունով կովկասագետը գրեց իր «Նարոդ սոզիդատել» աշխատությունը, որը փաստորեն, չնայած անունս չի նշվում, իմ գրքի պատասխանն է: Ես հարցադրում եմ անում, թե որն է պատճառը, որ մեր բոլոր այն հարևանները, որոնք պատմության մեջ ներկայացվում են որպես առավել քաջ, հզոր, արիական ազգեր, ոչնչացան, իսկ մենք` հայերս, կանք: Նա այս հարցին պատասխանում է այսպես` հնարավոր է և տասը հազար տարուց ավելի սողունի պես ապրել: Նույնացնում է Անաստաս Միկոյանի հետ, ով անձրևի կաթիլների արանքով քայլելով` կարողացավ մնալ Իլյիչից մինչև Իլյիչ: Բանն այն է, որ անգլիացին իմ բոլոր տեսակետների հետ համաձայն է: Ասում է, որ, այո՛, մարդկությունը ձևավորվել է Հայաստանում, բայց Հայաստանն այդպես էլ վայրենի մնաց: Այո՛, հայերն են առաջին մետաղը ձուլել, բայց, միևնույն է, զարգացումը տեղի է ունեցել Հայաստանից դուրս: Այս գիրքը, ըստ էության, նախապատրաստություն է հետագա զարգացումների համար. երբ մեր ապացույցները համաշխարհային ընդունելություն գտնեն` արդեն հակահարվածի ուղղությունը պատրաստ կլինի: - Դուք ասում եք` հայ էթնոսը արիական արժեքների անմիջական ստեղծողն է, դրանք դարձան նրա գենետիկական հիմքը: Ի վերջո, ասացեք խնդրեմ, որո՞նք են այդ արժեքները: - Արիականության տարբերակիչ գիծն այն է, որ հասարակությունը բաղկացած է անհատականություններից: Անհատն է պարտականություններ ստանձնում և նա դրանք պատրաստ է կատարել մինչև վերջ: Սրանով է, որ արիները բաժանվում-տարբերվում են հոտային մտածողություն ունեցող ժողովուրդներից: Ի դեպ պետականությունը կորցնելուց հետո մեր ժողովրդի մեջ այն վերածվել է անհատապաշտության: Մյուսը հայրենիքի նկատմամբ նրա սիրո տարբերությունն է: Արիները, իրենց համարելով Աստծո որդիներ, կարծում են, որ անմահ են: Ուստի նրանց համար կարևոր չէ մեկ կյանքի տևողությունը. պարտավոր են ապահովել սեփական տարածքի անվտանգությունը, որպեսզի վերածնվելու հնարավորություն ունենան: Դրա համար է Նիցշեն ասում` եվրոպացին էլ է սիրում հայրենիքը, բայց իր թաղը սիրող շան պես: Մյուս կարևոր հատկանիշը հայի մեծ կենսասիրությունն է: Սակայն սիրելով հանդերձ` պատրաստ է հանուն գաղափարների, թեկուզև` կեղծ, զոհել կյանքը: Այսինքն նա նաև գաղափարի նվիրյալ է: - Արիական համակարգը հակադրում եք սեմական համակարգին: Նաև` պետական կառուցվածքի առումով: Իսկ ո՞րն է դրանց տարբերությունը: - Կան հիմնարար տարբերություններ: Այդ մասին ասել է Հայկ Ասատրյանը. «Հայը աշխարհում ամենավատ ժողովուրդն է և ամենակատարյալ ազգը: Թուրքը ամենատականք ազգն է և ամանալավ ժողովուրդը»: «Ժաղովուրդ» նշանակում է ժողովված մարդկանց խումբ: Թեկուզ մարդաբանական առումով տարբեր տեսակների հավաքածու են, բայց ունեն սոցիալական ընդհանուր խնդիրների լուծման միասնական գիտակցություն: Մենք` հայերս, որպես ժողովուրդ, առայսօր չենք ձևավորվել. մեր պատմության մեջ դասակարգային պայքարի օրինակ ընդհանրապես չկա: Իսկ ազգն էթնիկական միավոր է, որի ձևավորման համար նվազագույնն անհրաժեշտ է 1215 հազար _______տարի: Ազգերն ստեղծում են ազգային պետություն, որտեղ չի կարող դասակարգային պայքար լինել: Ազգային պետությունը հենված է տիեզերական համակարգի վրա, ունի իր նյութական, հոգևոր և ոգեղեն աստիճանները: Նյութականն այն մարդիկ են, ովքեր ստեղծում են նյութական բարիքներ: Նրանք ապրում էին բարեկեցիկ և ապահով կյանքով: Հաջորդ աստիճանը հնում հայ զինվորականությունն էր` հոգեղենությունը, որն ավելի վատ էր ապրում, քան աշխատողը, բայց լինելով զգացմունքային էություն, պայքարում էր և պատրաստ էր ամեն պահի զոհաբերել իր կյանքը: Հաջորդը քրմական դասն էր` ոգեղենությունը, որը զուրկ էր նյութական բարիքներից. տարեկան ստանում էր երկու հագուստ` ամառային և ձմեռային, շաբաթական իրավունք ուներ ուտել մի կտոր միս և մի գավաթ ջրախառն գինի խմել: Չնայած նա ինքն էր պետության գլուխը, ինքն էր լուծում պետական կարևորության խնդիրները: Այսպիսին էր արիական պետության կառուցվածքը` բրգաձև: Իսկ սեմական պետությունն ունի գլանաձև կառուցվածք. պետության գլուխ կանգնած է միապետը, որի շուրջ հավաքված վերնախավն արտոնյալների դասն է: Ապա գալիս է միջին դասը` պետական պաշտոնյաները, ովքեր օգտվում են պետական բարիքներից. այսպես ասած` մեղր վաճառողը մատը լիզում է: Ապա` չքավորների դասը: Այս մարդիկ հոգով ստրուկ են, պատրաստ են իրենց ձայնը, մարմինն անգամ վաճառել մի կտոր հացի համար: - Որպեսզի մենք կարողանանք նորից հզորանալ, ոտքի կանգնել, ի՞նչ է անհրաժեշտ: - Պետք է ինքնաճանաչվենք: Միաժամանակ հասկանանք պատմության օրենքներն ու օրինաչափությունները, որովհետև այն ճշգրիտ գիտություն է: Օրինակ` Ք. ա. առաջին դարում մենք սխալ թույլ տվեցինք. պատմությունը մեր առաջ դրեց խնդիր, որը պարտավոր էինք լուծել. ինչպե՞ս դուրս գալ իրավիճակից, երբ ընկած ես երկու հզոր պետությունների արանքում: Ըստ Մովսես Խորենացու` Արտավազդ թագավորը ծուլացավ, որոշեց երկուսի հետ էլ լավ լինել, միայն թե` կռիվ չլինի: Եվ չլուծված մնացած նույն խնդիրը 2000 տարի է` ուղեկցում է մեզ. պրոբլեմը կախված է մնում մեր գլխին: Հարևանները փոխվում են, իսկ մենք կրկին երկու քարի արանքում ենք: Մենք պետք է ճանապարհ գտնենք ու հաղթահարելով դուրս գանք այս վիճակից: Հակառակ դեպքում կընկնենք մեր այն հարևանների օրին, ովքեր հեռացան պատմության թատերաբեմից: Պարզապես մենք ունենք հազարամյակների ճիշտ կյանք, դրա համար էլ մեզ դեռ ներվում է վերջին` սխալ ապրած այս 2000 տարին: - Երկար ժամանակաշրջան արիներն էին աշխարհը ղեկավարում: Հետո` սեմականները: Դա պարտադի՞ր շրջափուլ էր: - Միանշանակ: Քայլելիս աջ ոտքը գցելուց հետո պետք է գցես ձախը: Այնպես որ` անցնում է ձկան շարը, և գալիս է ջրհոսի շրջանը, նույնն է թե` նյութականության ժամանակաշրջանին փոխարինելու է գալիս հոգու ժամանակը: - Այսինքն` դա կլինի արիների՞ ժամանակը: - Բնավ` ոչ: Արիները և չարիները համապատասխանում էին այլ ժամանակաշրջանի: Նոր ժամանակներում գալիս են նոր դերակատարներ: Շատ բարդ հարց է, և դժվար է պատասխանել, թե ովքեր կլինեն նրանք: Գուցե ինչ-ինչ ազգերից ձևավորվի մի նո՞ր էթնոս: Ոչ ոք դեռ չգիտի: Բայց բանն այն է, որ տիեզերական իմպուլսները մեզ մոտ են գալիս ու մեզնից են տարածվում մյուս կողմերը: Մի՞թե պատահականություն է, որ հազարամյակներ շարունակ արգելված է եղել բարձրանալ Արարատ լեռը: Արարատը երկրագնդի անտենան է: Այսինքն ամեն ինչ սկսվելու է ա՛յս հողից: Եվ հենց այստեղից է գալիս աշխարհի գերտերությունների ու թաքնված ուժերի հետաքրքրությունը մեր նկատմամբ:


                 Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ